22 июл. 2011 г.

2012 թվականին վաճառքի կհանվի թռչող մեքենա


Էդինբուրգում տեղի ունեցող TED քննարկման ժամանակ ներկայացվել է մեքենա որը սեղմակի մեկ հպումով վերածվում է ինքնաթիռի: Այս ֆորումի ժամանակ մարդիկ ներկայացնում են իրենց ձեռքբերումները տեխնոլոգիայի ոլորտում: Terrafugia Transition անունը կրող երկտեղանոց ավտոմեքենան, հիմնադիր Կարլ Դիտրիխի խոսքերով վաճառքի կհանվի 2012 թվականին: Մեքենային անհրաժեշտ է 15 վայրկյան, որպեսզի բացի թևերը և շարժիչը անիվներից փոխադրվի պրոպելերի: Մեկ բակ բենզինով մեքենան կարող է թռչել մինչև 800 կմ, իսկ ճանապարհին զարգացնում է 100 կմ/ժ արագություն: Մեքենան թևերը ծալված վիճակում հեշտությամբ տեղավորվում է ավտոտնակում: Որպեսզի մարդ կարողանա ղեկավարել Terrafugia Transition-ը, անհրաժեշտ է անցնել 20 ժամյա դասընթաց: Հիմա մեքենան գտնվում է բոլոր լիցենզիաները ստանալու փուլում:










Комментариев нет:

Отправить комментарий

ShareThis