Քիչ ժամանակ է անցել այն բանից, երբ Google ընկերությունը ստեղծեց իր սոցիալական ցանցը` Google + -ը, իսկ հիմա արդեն շշուկներ են պտտվում այն մասին, որ Microsoft-ն է պատրաստվում իր սոցցանցը ստեղծել: Այդ բոլոր շշուկները հիմնված են այն բանի վրա, որ վերջերս Microsoft-ը գնել է Socl.com հասցեն, իսկ մեկ օր անց այդ կայքում հայտնվեցին հետևյալ տողերը` «Tulalip-ի օգնությամբ Դուք կարող եք գտնել այն ինչ Ձեզ պետք է, ես կիսվել այն ամենով, ինչ գիտեք»: Հիմա այդ տողերը հանվել են կայքից և դրանց փոխարեն հիմա գրված է, որ դա Microsoft Research-ի ստորաբաժանումն է, որն ինտերնետում սխալմամբ է հայտնվել: Մի քանի օր առաջ ընկերության ղեկավար Սթիվ Բալմերը ասել էր, որ ընկերությունը զարգացման նոր ռազմավարություն է մշակել, որը հիմնված է սոցիալական և բջջային ծառայությունների վրա: Հենց այս խոսքերն են, որ հիմք են ծառայել ոմանց մտածելու, որ Tulalip-ը լիովին տեղավորվում է այդ ռազմավարության մեջ:
Комментариев нет:
Отправить комментарий