4 окт. 2011 г.

Ովքեր են էմոները



 Էմո բառն անգլերեն emotional բառի հապավումն է: Նրանց այդպես են կոչում, քանի որ էմոների բնավորության գլխավոր գիծը զգայունությունն է: Յուրաքանչյուր էմո պետք է արտահայտի իր զգացմունքները, դա նրանց գլխավոր կանոնն է: Նրանք մյուս մարդկանցից տարբերվում են նրանով, որ ավելի մեծ է նրանց մոտ անարդարության դեմ պայքարելու ցանկությունը և ավելի զգայուն կերպով են ընկալում աշխարհը: Հիմնականում էմոները մազերը կտրում են այնպես, որպեսզի լինի երկար սրածայր չոլկա մինչև քիթը, իսկ գլխի ետևի մասում մազերը պետք է լինեն կարճ: Աղջիկների մոտ հաճախ կարելի է նկատել մի փոքր մանկական սանրվածքներ, օրինակ` երկու պոչիկներ` վառ գույնի մազակալներով: Եվ տղաները, և աղջիկները կարող են ներկել շուրթերը մաշկագույն տոնավորող քսուքով, աչքերը` մատիտով կամ տուշով, իսկ եղունգները` սև գույնով: Հագուստը պետք է լինի երկու գույն` սև և վարդագույն: Սևն արտահայտում է այն, որ նա շատ էմոցիոնալ է և շատ փորձությունների միջով է անցել, իսկ վարդագույնը` նրա կյանքում տեղի ունեցած քիչ, բայց անչափ հաճելի պահերը: Ինչևէ նրանց կենցաղն ու առօրյան էլ է հետաքրքիր, սակայն մնալ սովորական մարդ և ապրել սովորական կյանքով հաստատ ավելի հաճելի ու հետաքրքիր է!!!!!


Комментариев нет:

Отправить комментарий

ShareThis