18 окт. 2011 г.

Եթե կորցրել եք կամ գողացել են Ձեր հեռախոսը ...



Եթե կորցրել եք կամ գողացել են Ձեր բջջային հեռախոսը, մի շտապեք հրաժարվել դրանից: 
F-Secure ընկերությունը թողարկել է անվճար ծրագիր Android, Symbian և Windows Mobile պլատֆորմների համար: Այս ծրագրի օգնությամբ Դուք կկարողանաք հեռավորության վրա արգելափակել Ձեր հեռախոսը, որոշել դրա գտնվելու վայրը, տեղեկանալ Sim քարտի փոփոխման մասին կամ  ծայրահեղ դեպքում ջնջել հեռախոսից ողջ ինֆորմացիան: Նախ և առաջ մեզ պետք է բեռնել այս ծրագիրը, այցելելով այստեղ

Ընտրում ենք հեռախոսի մոդելը


Ապա կոնկրետացնում, թե ինչ մոդել է


Եվ սեղմում Download


Ծրագիրը բեռնելուց հետո այն տեղադրում ենք հեռախոսի մեջ, կատարում բոլոր կարգավորումները (դրանք շատ պարզ գործողություններ են, օրինակ` գաղտնաբառի ընտրում և այլն) և անցնում գործի:

1. Արգելափակել հեռախոսը կարելի է հետևյալ SMS-ով` #lock#<your code>,          
your code-ի փոխարեն գրում ենք կարգավորումների ժամանակ Ձեր ընտրած գաղտնաբառը: Այն արգելափակված կմնա այնքան ժամանակ մինչև Դուք չհավաքեք ակտիվացման կոդը:)))))


2. Իմանալ հեռախոսի գտնվելու վայրը հետևյալ SMS-ի միջոցով` #locate#<your code>


3. Sim քարտի փոփոխման դեպքում հեռախոսն ավտոմատ կարգելափակվի, և կարգավորումների ժամանակ Ձեր կողմից նշված համարին կգա այդ մասին տեղեկացնով SMS: Այս ֆունկցիայի համար կոդ անհրաժեշտ չէ, այն աշխատում է ավտոմատ:)))


4. Սակայն, եթե այս երեք ֆունկցիաները չեն օգնում, Ձեզ մնում է միայն ջնջել հեռախոսից ողջ ինֆորմացիան: Այդ հարցում Ձեզ կօգնի այս SMS-ը #wipe#<your code>


Իսկ հիմա կարող եք դիտել ծրագրի ուսուցողական վիդեոն



Комментариев нет:

Отправить комментарий

ShareThis