Այսօր` հոկտեմբերի 23-ին, Երևանի ժամանակով 15:41 րոպեին Թուրքիայում տեղի է ունեցել երկրաշարժ 7.1 մագնիտուդ ուժգնությամբ: Մայր ցնցումը եղել է 9 - 10 բալ, ապա դրան հաջորդել են 8 համեմետաբար ավելի թույլ ցնցումներ` 7 - 8 բալ ուժգնությամբ: Վանում ավերվել են բազմաթիվ շինություններ և քաղաքում հիմա խուճապ է: Հիմա Ձեզ եմ ներկայացնում այս երկրաշարժի մասին առայժմ ամենաստույգ տվյալները`
Երևանում ցնցումները բարեբախտաբար ավելի թույլ են զգացվել` 5 բալ ուժգնությամբ: Բանգլադեշում, Կենտրոնում, 16-րդ թաղամասում և Նոր Նորքում բարձրահարկ շենքերի բնակիչները խուճապի մեջ են, քանի, որ բարձր հարկերում ցնցումներն ավելի ուժեղ են զգացվել: Բանգլադեշում նույնիսկ պատուհանների ապակիներն են կոտրվել: Լրատվամիջոցները հայտնում են, որ հետցնցումներ այլևս չեն գրանցվել և խորհուրդ են տալիս ժողովրդին խուճապի չմատնվել, մի քանի ժամ էլ քայլել դրսում, իսկ երեկոյան արդեն կարող եք հանգիստ վերադառնալ տուն:
Комментариев нет:
Отправить комментарий