5 окт. 2011 г.

Մահացել է Վանուշ Խանամիրյանը


Այսօր մահացել է Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստ Վանուշ Խանամիրյանը: Նոյեմբերին նա նշելու էր իր 84 ամյակը: Նա մի բացառիկ երևույթ է եղել հայկական պարարվեստում: Նրա բեմադրած պարերը միշտ արժանացել են հանդիսատեսի հավանությանը և բարձր գնահատականին: Այս տարվա օգօստոսին նրա մոտ սրտի հետ կապված խնդիրներ էին առաջացել և նա տեղափոխվել էր հիվանդանոց: Որոշ ժամանակ գտնվելով բժիշկների հսկողության տակ Վարպետի մոտ հայտնաբերվել էր տրոմբ: Վանուշ Խանամիրյանը եղել է Պարի պետական անսամբլի գեղարվեստական ղեկավար, մենակատար և պարարվեստի գործիչների միության նախագահ: Մենք միշտ կհիշենք կենսախինդ ու հոգով միշտ երիտասարդ, հայկական պարարվեստի լեգենդ Վանուշ Խանամիրյանին:



Комментариев нет:

Отправить комментарий

ShareThis