NASA-ի աշխատակիցների պնդմամբ հսկայական երկնաքարի և Երկրի միջև նոյեմբերի 8-ին նախատեսված բախումը չի լինելու:)))) Համոզված եմ Ձեզանից շատերն այստեղից իմացան, որ այդպիսի բան է նախատեսված եղել:)))) Երկնաքարը (2005 YU55) ունի 400 մետր երկարություն և կշռում է 55 միլիոն տոննա: Գիտնականները նույնիսկ հաշվարկել են, թե ինչ վնաս կտար այն: Եթե բախումը տեղի ունենար, երկրի վրա մոտ 6 կմ երկարությամբ և 518 մ խորությամբ իջվածք կգոյանար, կլիներ երկրաշարժ 10 կամ ավելի բարձր բալ ուժգնությամբ, կառաջանար նաև ցունամի, որի ալիքների բարձրությունը կհասներ 22 մ: Շնարհակալ ենք Աստծուն, որ դա տեղի չունեցավ: Մոտ ժամանակներս նման բան չի սպասվում, սակայն 2029 թվականին, երկրին կմոտենա մեկ այլ, չափսերով ավելի փոքր երկնաքար Ալոֆիս անունով: Հիմա այն ունի 270 մ տրամագիծ, սակայն ի տարբերություն 2005 YU55-ի այն Երկրին կմոտենա ավելի շատ: Մաքսիմալ հեռավորությունը կկազմի 37-38 հազար կմ:
2005 YU55
Комментариев нет:
Отправить комментарий