1946 թվականին կայացած Ուսանողների համաշխարհային կոնգրեսի ժամանակ, որոշվեց նոյեմբերի 17-ը հռչակել ուսանողների միջազգային օր: Այս օրը միանշանակ ուրախություն և երիտասարդություն է խորհրդանշում, սակայն նրա պատմությունը դառն է ու արյունոտ: 1939 թվականին ֆաշիստների կողմիցօկուպացված Չեխոսլովակիայում ուսանողները որոշում են խաղաղ ցույց անցկացնել Չեխոսլովակիայի հանրապետության տարեդարձի առիթով, սակայն ֆաշիստները ցրում են այն, և արդյունքում նրանց կրակոցից մահանում է ուղանող Յան Օպլետալը:
Հայաստանի մայր բուհ-ը Երևանի Պետական Համալսարանն է: Այն հիմնվել է 1919 թվականի մայիսի 16-ին: Համալսարանն ունի 110 բաժին և 3150 աշխատակից, որոնցից 1190 դասախոսներ են, իսկ նրանցից 25-ը ակդեմիկոս, 130 պրոֆեսոր, 700 դոցենտ և 360 ասիստենտ: Այստեղ կան 400 գիտական աշխատող, 250 ասպիրանտ և 9000 ուսանող` ներառյալ 300 ուսանողները ,որոնք եկել են արտերկրից:
Комментариев нет:
Отправить комментарий