24 дек. 2011 г.

Օդնոկլասնիկիի մասին ամենահաճախ տրվող հարցերի պատասխանները


1. Ինչպես ջնջվել օդնոկլասնիկիից


Էջի ներքևում ընտրում ենք Регламент բաժինը


Այս էջի ներքևում ընտրում ենք Отказаться от услуг


Նշում ենք ջնջվելու պատճառը, հավաքում գաղտնաբառը և սեղմում Удалить навсегда



2. Ինչպես վերականգնել գաղտնաբառը


Գաղտնաբառը հնարավոր է վերականգնել միայն այն դեպքում, եթե Ձեր էջում գրանցված է Ձեր էլ. փոստը կամ հեռախոսահամարը: Երկու դեպքում էլ Ձեզ հաղորդագրություն կուղարկվի, որը կօգնի վերականգնել գաղտնաբառը: Եթե այս երկուսից ոչ մեկը գրանցված չէ պետք է փորձել հիշել Контрольный вопрос/ответ բաժինների պարունակությունը, այլապես պետք է սկսեք մտածել նոր էջ բացելու մասին:


3. Ինչ անել, եթե Ձեր անունից սպամ են տարածում


Որքան հնարավոր է շուտ փոխել օգտանունը(логин), գաղտնաբառը, контрольный вопрос/ответ բաժինները, էլ. փոստի գաղտնաբառը կամ էլ.փոստը


4. Ինչպես բացել արգելափակված նկարը


Մեծացնում ենք նկարը, ներքևի մասում սեղմում Подписать фотографию (եթե մինչ այդ նկարագրություն չեք գրել) կամ Изменить և ավելացնում կամ ջնջում որևէ տառ կամ նշան: 


5. Ինչպես իմանալ, որ էլ. փոստին է գրանցված Ձեր էջը


Բացում ենք հաղորդագրությունների էջը և սեղմում վերևի աջ անկյունում գտնվող հարցականի վրա


Բացված էջի երկրորդ տողում Ձեր էլ. փոստի հասցեն է


Նյութը և բոլոր նկարները պատրաստվել են հատուկ mihilocus.blogspot.com-ի համար


Комментариев нет:

Отправить комментарий

ShareThis