25 дек. 2011 г.

Աֆորիզմներ



1. Հայրենիքում է քո և՛ անցյալը, և՛ ապագան: Օտար երկրում՝ միմիայն ներկան:

2. Յուրաքանչյուր ցանկություն մահ է գտնում իր բավարարության մեջ:

3. Երջանկության միակ թշնամին բախտն է:

4. Տաղանդները ծնվում են գյուղերում, բայց մեռնելու են գալիս Փարիզ:

5. Ծիծաղել հարկավոր է, չսպասելով երջանկությանը, որ չմեռնես չծիծաղած:

6. Ոչ մի բան մի սկսիր զայրույթի պահին: Հիմար է նա, ով փոթորկի ժամանակ նավ է նստում:

7. Երիտասարդները կարող են մեռնել, ծերերը՝ պարտավոր են:

8. Մարդիկ կփախչեն միմյանցից, եթե միմյանց տեսնեն լիակատար անկեղծության մեջ:

9. Մոռացումը երկրորդ մահ է, որից մեծ անհատներն ավելի են վախենում, քան առաջինից:

10. Ղեկավարել, նշանակում է չխանգարել խելացի մարդկանց աշխատել:


Комментариев нет:

Отправить комментарий

ShareThis