26 дек. 2011 г.

Facebook-ի մասին ամենահաճախ տրվող հարցերի պատասխանները



1. Ինչպես ջնջել պրոֆիլը


Այս մասին մենք մի անգամ արդեն խոսել ենք, սակայն նրանք, ովքեր դեռ չգիտեն, թե ինչպես ջնջվել Facebook-ից, կարող են կարդալ այստեղ:


2. Ինչպես անել, որ Ձեր գրած ստատուսը տեսնեն միայն ընկերները կամ միայն որևէ խմբի անդամներ



Ստատուսը հրապարակելու կոճակի կողքը, կա մեկ այլ կոճակ, որի վրա սեղմելով էլ կարող եք ընտրել այն մարդկանց, ովքեր կարող են տեսնել Ձեր ստատուսը:



3. Ինչպես ստատուսում նշել որևէ մեկի էջը կամ որևէ ծրագիր


Դա անելու համար, անձի, խմբի կամ ծրագրի անվանից առաջ պետք է ավելացնել @: Ձեզ կառաջարկվի ցուցակ որտեղից էլ կարող եք ընտրել Ձեր ցանկացած անձին, խումբը կամ ծրագիրը:



4. Ինչպես պահպանել պրոֆիլի ողջ ինֆորմացիան (նկարներ, իրադարձություններ,մեկնաբանություններ, նամակներ և այլն): 


Դա անելու համար մտնում ենք Account Setting


Բացված էջի ներքևի մասում սեղմում եք Download a copy


Հաստատում եք, հետո մի փոքր սպասում և բեռնում ֆայլը Zip ֆորմատով: 


Комментариев нет:

Отправить комментарий

ShareThis