10 янв. 2012 г.

Մեսսին լավագույն ֆուտբոլիստ, Գվարդիոլան լավագուն մարզիչ


Երեկ Լիոնել Մեսսին արդեն երրորդ անգամ արժանացավ Ոսկե գնդակ մրցանակին՝ ճանաչվելով աշխարհի լավագույն ֆուտբոլիստ: Այժմ նա ամենաերիտասարդ ֆուտբոլիստն է ով երեք անգամ անընդմեջ արժանացել է այս մրցանակին: Մինչ Մեսսին այսպիսի հաջողություն ունեցել էին միայն Պլատինին,Կրյուֆը և Վան Բաստենը: Ստանալով մրցանակը՝ Մեսսին նշեց, որ ցանկանում է կիսել այն իր խաղընկերների հետ և առանձնացրեց հատկապես Չավիին: 






Մրցանակին հավակնում էին 10 ֆուտբոլիստ՝ Մեսսին, Չավին, Ինիեստան, Ռունին, Սուարեզը, Ֆորլանը, Էտոն, Կասիլլասը և Նեյմարը: Իսկ հիմա կարող եք տեսնել, թե ինչպես էին բաշխվել ձայները այս ֆուտբոլիսների միջև՝

    Messi - 47.88 %
      Ronaldo - 21.6 %
Xavi - 9.23 %
   Iniesta - 6.01 %
     Rooney - 2.31 %
   Suarez - 1.48 %
   Forlan - 1.43 %
  Eto`o - 1.34 %
     Casillas - 1.29 %
      Neymar - 1.12 %

Ինպես նշեցի Խոսեպ Գվարդիոլան էլ ճանաչվեց 2011 թվականի աշխարհի լավագույն մարզիչ: Այս մրցանակին հավակնում էին Ռեալի Մադրիդի մարզիչ Ժոզե Մոուրինյոն և Մանչեսթերի մարզիչ Սեռ Ալեքս Ֆերգյուսոնը: Ստանալով մրցանակը՝ Գվարդիոլան ցանկացավ կիսել այն իր օգնական Տիտոյի հետ, քանի որ նա այդ ողջ ընթացքում եղել է իր կողքին ու միշտ օգնել է իրեն:





Կրկին անգամ Բարսելոնան ապացուցեց իր ուժեղ թիմ լինելը, բայց համաձայն եմ Պելեի այն խոսքերի հետ, որ Մեսսին կարողանում է իրեն դրսևորել միայն Բարսայում, իսկ Արգենտինայի հավաքականում նա համարյա չի նկատվում: Միանշանակ դա լավ ֆուտբոլիստի վիճակագրություն չէ: Բայց հիմա կփորձենք վերլուծել Բարսելոնա թիմը: Այն ունի շատ լավ կազմ, այնպիսի ֆուտբոլիստներ, ինչպիսիք են Չավին և Ինիեստան, որոնք հենց Բարսայի ուղեղն են կազմում: Կազմակերպում են լավագույն գրոհների 90%-ը: Մարդիկ, որոնց շնորհիվ Մեսսին այսօր լավագույն ֆուտբոլիստ է ճանչվել: Սակայն հաճելի էր տեսնել նաև այն, որ նույն Մեսսին չանտեսեց այդ փաստը, խոստովանելով որ այդ մրցանակը պետք է կիսի Չավիի հետ: Սակայն հիմա չի կարելի չխոսել Արքայական ակումբի մասին: Ակումբ՝ որն իսկապես ունակ է, և համարյա միշտ ցույց է տալիս իսկապես գեղեցիկ ֆուտբոլ: Հենց նման խաղ ցուցադրելու կարողությունն է նպաստել նրան, որ այսօր Ռեալի Մադրիդի երկրպագուներն են այնպիսի մարդիկ, ովքեր ոչ միայն սիրում են անընդմեջ հաղթանակներ տանել, այլ նաև գնահատում են գեղեցիկ և արդյունավետ խաղը: Հիմա ինչքան էլ խոսենք Բարսայի առավելությունների և Ռեալի թերությունների մասին, կամ հակառակը, միևնույն է դրանից մեզ ոչ մի բան: Երկուսն էլ իսպանական թիմեր են: Ժամանակն է մտածել մեր՝ հայկական ֆուտբոլը զարգացնելու մասին: Կարևորն այն է, որ մեր տղաների այս տարվա ցուցադրած խաղը թույլ է տալիս գոնե հուսալ, որ մի օր էլ մեր հայրենակիցներից մեկը Հայաստան կբերի Ոսկե գնդակը: Առաջ Հայաստաաան!!!!! :))) 




Комментариев нет:

Отправить комментарий

ShareThis