15 янв. 2012 г.

Կեցցես Արթուր Աբրահամ


Ընդամենը ժամեր առաջ ավարտվեց Արթուր Աբրահամ Պաբլո Ֆարիաս մենամարտը, և ավարտվեց այն, իհարկե, Արթուրի հաղթանակով և ոչ սովորական հաղթանակով, այլ նոկդաունով:


Առաջին չորս ռաունդները բավականին ձանձրալի անցան: Արթուրն անընդհատ փակ դիրք էր ընդունում և մեկ-մեկ բացվելով մի քանի հարված հասցնում Պաբլոյին: Սակայն 5-րդ ռաունդում, Արթուրն ինքն էլ հասկացավ, որ մարտը մի փոքր շատ երկարեց, և մի քանի հանկարծակի և ուժեղ հարվածներից հետո Պաբլոն երեք անգամ հայտնվեց ռինգի հատակին: Երեքանգամյա անկումից հետո մրցավարը գրանցեց արգենտինացու պարտությունը և Արթուրի 33-րդ հաղթանակը 36 մենամարտերից: Հիշեցնեմ, որ այսօր Արթուրի վերջին մարտն էր երկրորդ միջին քաշային կարգում, բայց, հուսանք, ոչ վերջինը նրա հաղթանակների շարքում: 




Комментариев нет:

Отправить комментарий

ShareThis