9 янв. 2012 г.

Ինչպես համոզվել մարդը քնած է, թե ոչ


Երեկ կայքերից մեկում հանդիպեցի նման նյութի և հետաքրքիրն այն էր, որ այտեղ պնդում էին, թե սա աշխատում է: Ուրեմն մոտենում ենք քնած մարդուն և ընդամենը մեկ անգամ տալիս նրա անունը փորձելով արթնացնել: Օրինակ Գեղաաաամ:)))) Եթե նա չի արձագանքում ուրեմն կամ քնած է կամ ձևացնում է: Այն դեպքում, երբ կասկածում եք, որ նա քնած է, ձայն տալուց հետո 10-15 րոպե մնում եք սենյակում, բայց ոչ շատ լուռ, ոչ էլ շատ աղմկում եք: Կարող եք ուղղակի քայլել սենյակում: Նման դեպքերում քնած ձևացող մարդկանց 95% չի կարողանում զսպել հետաքրքրասիրությունը և ցանկանում է իմանալ, թե ինչու էին իրեն ձայն տալիս: Եթե այսքանից հետո նա աչքերը չի բացում, ուրեմն թողեք մարդը հանգիստ քնի:)))))



1 комментарий:

ShareThis