12 янв. 2012 г.

Աչքի խաբկանք: Девочка иллюзия


Թույլ նյարդեր ունեցող մարդկանց կամ երեխաներին դիտել այս նյութը խորհուրդ չեմ տա: Սուրբ զգացողություններ փնտրող այցելուները կարող են փորձել իրենց:

Համակարգչային խաղերի նկարիչ Ռոբերտ Չանգի այս նկարը ինչ-որ հումորով մեկի և սասափների սիրահարների ձեռքով վերածվել է մի վիդեոյի՝ Девочка иллюзия անունով:
Համաձայն լեգենդի նկարը նկարել է ճապոնացի մի աղջիկ, տեղադրել է նկարն ինտերնետում և ինքնասպան եղել:
Ոմանք պնդում են, որ 5 րոպե նկարին նայելուց հետո այն սկսում է շարժվել, կամ աղջիկը ծերանում է, կամ ծիծաղում,կամ ուղղակի շարժվում: Ամեն մեկը տեսել է տարբեր երևույթ: Ոմանք էլ ոչինչ չեն տեսել, սակայն մեկ ուրիշների մոտ սկսվել է անպատճառ սարսափ, իսկ մյուսների մոտ էլ առաջացել է ծիծաղ վիդեոն նայողների թեթևամտության վրա: Եվ ահա այն ինչի մասին այսքան երկար խոսում էինք: Վիդեոն որտեղ կարող եք փորձել ինքներդ Ձեզ: Կադրից դուրս հնչող ձայնային էֆեկտները իսկապես կարող են տարբեր բաներ առաջացնել: Իմիջիայլոց ինձ մոտ վիդեոյի մեջտեղի հատվածում աղջիկը դադարեց ժպտալ և շատ լուրջ դեմք ընդունեց, և դա ինձ համար այնքան տարօրինակ էր, որ անկախ ինձնից անջատեցի վիդեոն :)




3 комментария:

  1. Ես էլ նայում եմ, էս նյութը չէի գտնում)))) բայց ընկերուհիս նայեց բան չտեսավ???

    ОтветитьУдалить
    Ответы
    1. Анонимный ջան սա աչքի խաբկանք ա: Մեծ ցանկության դեպքում նման ձայների ուղեկցությամբ, նկարի վրա շատ փոփոխություններ կարող ես տեսնել, այնպիսի բաներ որոնք իրականում չեն լինում: Իսկ եթե իմիջիայլոց նայես ուղղակի նայելու համար, ոչինչ էլ չես տեսնի ;)

      Удалить
    2. Շատ հետաքրքիր եր սարքած, ձայնային էֆեկըները շատ լավն եին, բայց ոնց քցում բռնում եմ ծիծաղողներից եմ :)

      Удалить

ShareThis