Ուրեմն երկու լուր ունեմ, մեկը լավ, մյուսը շատ վատ: Լավն այն է, որ վաղվանից ճանապարհներին շատ ավելի քիչ կհանդիպենք ճանապարհային ոստիկանների: Բայց դեռ մի շտապեք ուրախանալ, քանի որ շատ վատ լուրն էլ այն է, որ նրանց փոխարեն վաղվանից իրենց աշխատանքն են սկսելու քաղաքի տարբեր մասերում տեղադրված տեսախցիկները: Եթե առաջ վարորդները վախենում էին ճանապարհային ոստիկաններից, ապա այժմ պետք է վախենալ ծանուցումներից, որոնք կտեղեկացնեն վարորդներին իրենց կատարած խախտման մասին և բարեհամբույր կերպով կտեղեկացնեն, թե որքան պետք է վճարեն դրա համար: Այնպես որ, եղեք ուշադիր և Ձեզ ԲԱՐԻ ԵՐԹ:))))
Комментариев нет:
Отправить комментарий