Այսօր Սանտիագո Բերնաբեուն որոշել էր այսպես դիմավորել իր թիմին: Նրանց՝ դաշտ մտնելուն պես բոլոր երկրպագուները վեր բարձրացրեցին դրոշակներն ու սկսեցին թափահարել: Բայց դա երևի այդքան էլ չոգևորեց Ռեալի ֆուտբոլիստներին, քանի որ խաղը սկսվեց շատ հանգիստ ու նույնիսկ մի փոքր ձանձրալի
Բայց այդ վիճակը շարունակեց մինչև այն պահը, երբ 11-րդ րոպեին Բենզեմայի հիանալի փոխանցումից հետո Ռոնալդուն խփեց հանդիպման առաջին գնդակը և թերևս միակը առաջին խաղակեսում: Նա ներխուժեց տուգանային հրապարակ և Պինտոյի ոտքերի արանքով գնդակն ուղարկեց դարպասը:
Ոմանք արդեն հավատում էին, որ դրանով իսկ ամեն ինչ ավարտված է, և ի վերջո Ռեալը հաղթանակ կտանի: Բայց երկրորդ խաղակեսում Բարսան կարողացավ հավաքվել և շատ ավելի տպավորիչ խաղ ցուցադրել, քան առաջինում: 49-րդ րոպեին Պույոլը, և 77-րդ րոպեին Էրիկ Աբիդալը դարձան բավականին գեղեցիկ գոլերի հեղինակ: 49-րդ րոպեին անկյունայինի խաղարկման ժամանակ Պույոլը շատ արագ մտավ տուգանային հրապարակ, գեղեցիկ ցատկ կատարեց և գլխի հարվածով գրավեց Կասիլլասի պաշտպանած դարպասը:
Իսկ Աբիդալը 77-րդ րոպեին Մեսսիի փոխանցումից հետո, Ռեալի դարպասն ուղարկեց հաղթական գնդակը: Արդյունքում հաշիվը դարձավ 1 : 2 հօգուտ Բարսայի, և հենց այս հաշվով էլ խաղն ավարտվեց: Իմիջայոց Աբիդալը բավականին հետաքրքիր ձևով նշեց իր գոլը, ինչ-որ կրակոցներ, շարժումներ և այլն:)))
Սակայն այս խաղի մասին խոսելիս չի կարելի չխոսել Կասիլլասի այսօրվա ցուցադրած անչափ գրագետ ու գեղեցիկ խաղի մասին: Բայց և չեմ մոռանա նշել նաև Պեպեին, ով այսօր ուղղակի խայտառակեց իրեն: Միայն այն դրվագում, երբ նա դիտավորյալ կանգնեց խոտածածկին հայտնված Մեսսիի ձեռքին, էլ չեմ խոսում այն մասին երբ Ֆաբրեգասն ուղղակի թեթև դիպչեց նրա դեմքին, բայց նա բռնելով դեմքի բոլորովին այլ հատված պառկեց գետնին և այնպես սկսեց թավալվել, որ ինչպես Կարեն Գիլոյանն ասաց, կարծես նա այլևս չի կարողանա շարունակել իր կարիերան: Ինչևէ, Ռեալը ոչ Պեպեով սկսվում է, ոչ էլ ավարտվում, սակայն Բարսան այսօր ևս մեկ անգամ հաղթանակ տարավ Ռեալի նկատմամբ, նվեր մատուցելով Գվարդիոլային ծննդյան 41 ամյակի առիթով: Կարծում եմ նրա համար դա լավագույն նվերն էր, որ կարող էր ստանալ իր սաներից:
Այժմ առաջնության աղյուսակն ունի հետևյալ տեսքը՝
Իսկ վերջում՝ այսօրվա խաղում Ալվեսի մի փոքր տարօրինակ ու մի փոքր էլ զավեշտալի և Գվարդիոլայի ու իր «նմանակի» նկարները :))))
Комментариев нет:
Отправить комментарий