Հիմա կխոսենք համակարգչի համար ամենակարևոր գործողության մասին: Ինքս շատ եմ հանդիպել մարդկանց ովքեր պատրաստ էին հատուկ մարդ հրավիրել միայն համակարգչում Windows 7 տեղադրելու համար: Բայց այսօր կփորձենք սովորել անել դա ինքնուրույն:
Քայլ 1
Միացնում ենք համակարգիչն ու տեղադրում Windows 7-ի սկավառակը, իսկ հետո կատարեք հետևյալ գործողություններից մեկը՝
1. Եթե Ձեզանից պահանջվում է սեղմել որևէ կոճակ Windows 7-ի բեռնման համար,ապա սեղմեք ցանկացածը ստեղնաշարի վրայից, եթե ոչ, անցեք երկրորդ կետին՝
2. Եթե Ձեզանից ոչինչ չի պահանջվում և միանգամից բեռնվում է նախկին օպերացիոն համակարգը, ապա անհրաժեշտ է BIOS-ի կարգավորումներում նշել, որ համակարգիչը բեռնավորվի DVD սկավառակից: Այս քայլը կատարելուց հետո վերբեռնեք համակարգիչը և հետևեք հրահանգներին:
Քայլ 2
Կբացվի հետևյալ պատուհանը՝
որտեղ, եթե ցանկանում եք կարող եք փոփոխություններ կատարել, եթե ոչ, կարող եք ամեն ինչ այդպես էլ թողնել և սեղմել Next (Далее)
Քայլ 2
Այստեղ ուղղակի սեղմում ենք Install Now (Установить)
Քայլ 3
Եվ բացված պատուհանում ընտրում ենք Custom բաժինը
Քայլ 4
Հետո ընտրում ենք այն վայրը որտեղ պետք է տեղադրենք Windows-ը
Քայլ 5
Այս քայլերն անելուց հետո Windows-ը կսկսի բեռնվել Ձեր համակարգիչ, պատուհանը՝ որտեղ կատարվում է այդ գործողությունը, կունենա նման տեսք
Գործողությունն ավարտելուց հետո համակրգիչը կվերբեռնվի: Միանալուց հետո Windows-ը կնախապատրաստի Ձեր Desktop-ը և կհայտնվեն հետևյալ պատուհանները որտեղ՝
Քայլ 6
Գրում ենք համակարգչի «անունը»
Քայլ 7
Կարող եք համակարգչի վրա գաղտնաբառ դնել, սակայն դա ամենևին էլ պարտադիր չէ
Քայլ 8
Եթե ցանկանում եք, որ Windows-ն ավտոմատ բեռնի թարմացումները, երբ Դուք օնլայն եք, ապա պետք է թողնեք նշումը, եթե ոչ կարող եք հեռացնել այն:
Քայլ 9
Ընտրում ենք Use recomended settings, սեղմում Next (Далее)
Քայլ 10
Եվ վերջին քայլը, նշում ենք ժամային գոտին և վերջ: Սեղմում ենք Next (Далее) և հիանում մեր աշխատանքով!!!
Комментариев нет:
Отправить комментарий