29 июл. 2011 г.

5 ամենատարածված սնահավատությունները

1. Ինչու չի կարելի ինչ-որ բան անել ուրբաթ 13-ին.


Հավատը սարսափելի օրվա հանդեպ գալիս է այն բանից, որ հենց ուրբաթ 13-ին Կայենը սպանեց իր եղբայր Աբելին և ժամանակի ընթացքում 13 թիվը վերածվեց մղձավանջների և դժբախտությունների նշանի: Օրինակ Ֆրանկլին Ռուզվելտը երբեք ամսի 13-ին չի ճանապարհորդել, որոշ հիվանդանոցներում բացակայում են 13-րդ պալատները, իսկ որոշ հյուրանոցներ չունեն 13-րդ հարկ, իսկ եթե ընտանիքը բաղկացած է 13 երեխաներից, ապա նրանցից մեկը անպայման հանցագործ կդառնա:

2. Ինչու չի կարելի շեմին կանգնած ինչ-որ բան փոխանցել.


Համոզված եմ Ձեզանից յուրաքանչյուրը հանդիպել է այնպիսի մարդու, ով երբեք շեմին կանգնած չի բարևում կամ ինչ-որ բան չի ասում: Բանն այն է, որ նա նույնպես հավատում է այն բանին, որ հին ժամանակներում նախնիների մարմնից մնացած փոշին պահվում էր շեմի տակ, իսկ շեմին կանգնած բարևելով կամ որևէ բան փոխանցելով մարդիկ անհանգստացնում են նրանց, ինչը շատ վտանգավոր է:

3. Ինչու չի կարելի վերադառնալ ճանապարհի կեսից.


Այս սնահավատությունը կապված է երկու աշխարհների միջև գոյություն ունեցող սահմանների հետ: Իր նպատակին չհասած մարդը հուսահատված վերադառնում է տուն և իր տան շեմին նրան կարող են սպասել անհաջողություններ, իսկ դրանք ստեղծողը այդ մարդու նախնիներն են վրդովված նրա թուլությունից կամ մոռացկոտությունից: Որպեսզի խուսափեք անհաջողություններից երկրորդ անգամ դուրս գալուց ևս մեկ անգամ նայեք հայելու մեջ և այն կկլանի բոլոր վատ լիցքերը ; ))

4. Ինչու չի կարելի ժամացույց նվիրել.


Այս սնահավատությունը եկել է Չինաստանից: Այնտեղ ժամացույց նվիրելով մարդկանց հրավիրում էին թաղման արարողության: Հիմա ժամացույցները անցանկալի նվերների ցուցակում ամենաառաջինն են, քանի որ դրանք հաշվելու են նրանց ընկերությանը մնացած ժամանակը, կամ նվեր ստացողի կյանքին մնացած ժամանակը: Բացի այդ ժամացույցի սլաքները դասվում են սուր իրերի շարքին որոնք նույնպես անցանկալի նվերներ են: Իսկ, եթե Ձեզ նվիրում են ժամացույց ապա դրա փոխարեն տվեք որևէ մանրադրամ ու կստացվի, որ Դուք այն գնել եք և ոչ, թե նվեր ստացել:

5. Ինչու չի կարելի նշել 40 ամյակը.



40 թիվը ընդհանրացվում է մահվան հետ, իսկ ովքեր նշում են իրենց 40 ամյակը, դրանով ցույց են տալիս որ չեն հարգում մահը և մահացածներին: Հենց սա էլ պատճառ է հանդիսանում, որ մարդիկ նշելով 40 ամյակը անընդհատ ընկնում են անհաջողությունների մեջ և շատ հաճախ են հիվանդանում:


Комментариев нет:

Отправить комментарий

ShareThis