26 июл. 2011 г.

Անուն ավազի վրա, որը երևում է անգամ տիեզերքից



Սաուդյան Արաբիայի 63-ամյա շեյխը որոշել է հավերժացնել իր անունը գրելով ավազի վրա այնպես, որ այն տեսանելի լինի նույնիսկ տիեզերքից: Մեկ շաբաթվա ընթացքում այս ուղղությամբ աշխատել է մասնագետների հատուկ խումբ որոնք HAMAD անունը գրել են ավազին 1000 մետր լայնությամբ և 3000 մետր երկարությամբ: Համադ Բին Համդան Ալ Նախայան Աբու-Դաբիի ամենահարուստ ընտանիքներից մեկի անդամ է: Նա իր կարողությամբ զիջում է միայն Սաուդյան Արաբիայի թագավորին: Համադ Բին Համդանը հայտնի է նաև աճուրդներում կատարած իր արտասովոր գնումներով, որոնցից մեկի ժամանակ նա գնել էր 7 Mercedes 500 SELS ավտոմեքենա, որոնք ներկված էին ծիածանի 7 գույներով, ավտո-հրապարակ 200 ավտոմեքենայով, որոնք նա պահում է հատուկ դրանց համար կառուցված բուրգում, և տունը անիվների վրա, պատրաստված ճիշտ և ճիշտ մեր երկրագնդի ձևով:






Комментариев нет:

Отправить комментарий

ShareThis