Բոլորս էլ հասկացանք, որ խոսքն «Աննա» հեռուստասերիալի մասին է, որն արդեն երկու տարի է ինչ մեզ հետ է: Այս տարիների ընթացքում այն արժանացավ բազմաթիվ հեռուստադիտողների հավանությանը և զերծ չմնաց ոմանց քննադատություններից: Նույնիսկ արժանացավ «Հեռուստատեսային աղբ» մրցանակին, սակայն քիչ չեն նաև այն մարդիկ ում դուր է գալիս Արցախյան պատերազմում զոհված ազատամարտիկի դստեր մասին պատմությունը: Վաղն այս հեռուստասերալի վերջին սերիան է, սակայն, քանի որ մեր ազգը սիրում է նմանատիպ տխուր պատմություններ, այս հեռուստասերալին կփոխարինի մեկ ուրիշը՝ «Գեներալի աղջիկը» անվանմամբ, որտեղ պատմվում է Արցախյան պատերազմի վերջին օրերի ու մեր օրերի մասին: Ֆիլմը հիմնված չէ իրական փաստերի վրա, սակայն ռեժիսորի կարծիքով այն շատ հետաքրքիր է լինելու: Ինչևէ վաղը կիմանանք ինչպես ավարտվեց «Աննա»-ն և հետաքրքրությամբ կսպասենք «Գեներալի աղջկան»:
Комментариев нет:
Отправить комментарий