ԱՄՆ-ի Սենատը հետաձգել է SOPA օրինագծի քվեարկությունը: Այս որոշումն ընդունվել է երկու օր առաջ Սենատում, դեմոկրատական մեծամասնության ղեկավար Հարրի Ռիդ-ի կողմից: Սենատի անդամները պետք է փետրվարի 24-ին քվեարկեին PIPA (Protect Intellectual Property Act) օրինագծի համար: Քվեարկությունը հետաձգվել է հասարակության շրջանում առաջացած բողոքի մեծ ալիքի պատճառով: Ավելի վաղ ԱՄՆ-ի հանրապետական կուսակցությունից նախագահի բոլոր չորս թեկնածուներն էլ դեմ են քվեարկել նման մեկ այլ ծրագիրի, Կոնգրեսի ստորին պալատում գտնվող SOPA-ի (Stop Online Piracy Act) ընդունմանը, որը շատ նման է PIPA օրինագծին: Google ընկերությունը մի քանի միլլիոն ստորագրություն է հավաքել ընդդեմ SOPA-ի: Օրինգծի ընդունմանը դեմ էին արտահայտվել նաև Facebook-ը, Twitter-ը և Wikipedia-ն: Իր ելույթում Հարրի Ռիդը հույս էր հայտնել,որ հասարակությանը կհաջողվի փոխզիջումների հասնել օրինագծի հարցում, քանի որ ցանցահենության հետևանքով ամերիկյան տնտեսությունը տարեկան միլիարդավոր դոլլարներ է կորցնում, իսկ հազարավոր մարդիկ զրկվում են աշխատանքից:
Комментариев нет:
Отправить комментарий