22 июл. 2011 г.

Նկարներ և տեսանյութեր Facebook-ի մեկնաբանություններում



Այսօր գիշեր Facebook-ի պաշտոնական էջի տարածած հայտարարության համաձայն, այսուհետ մեկնաբանությունների էջում կարելի է տեղադրել նաև նկարներ, տեսանյութեր և կայքերի մանրապատկերներ: Հայտարարությունում նշվում է նաև, որ Ձեր հաղորդագրությունը ներառելու է տեսանվագարկիչ, նկարի մանրապատկերը և նյութի հասցեն (URL), իսկ, եթե նախընտրում եք, որ Ձեր մեկնաբանությունը լինի առանց նախատեքստի, ապա կարող եք դա անել ընդամենը մեկ քլիքով: Նկարագրված հնարավորություններըը Facebook-ն ընձեռում էր իր օգտատերերին դեռ վաղուց և հենց սրանով տարբերվում մյուս մրցակիցներից, իսկ հիմա Facebook-ն արդեն մեկ քայլով ևս առաջ անցավ իր բոլոր մրցակիցներից:


Комментариев нет:

Отправить комментарий

ShareThis