15 июн. 2012 г.

Ինչպես հիշել մարդկանց հեռախոսահամարները


Միայն ճիշտ, իսկ Դուք հիշո՞ւմ եք Ձեր ծանոթներից գոնե կեսի հեռախոսահամարները: Հաճախ մենք նույնիսկ մոռանում ենք սեփական բջջայինի համարը: Իսկ գիտե՞ք ինչու: Որովհետև մենք դրանք տեսնում ենք միայն հեռախոսի մեջ գրանցելիս և վերջ, և դրանք չեն պահպանվում մեր հիշողության մեջ:
Նոր ծանոթի անունը լավ հիշելու համար հոգեբանները խորհուրդ են տալիս չամաչել, երկրորդ անգամ հարցնել նրա անունը և խոսակցության ընթացքում հաճախ դիմել նրան անունով: Այսինքն, որպեսզի հիշեք որևէ մեկի հեռախոսահամարը, պետք է ոչ թե հեռախոսում գրանցել նրա անունը, այլ ուղղակի թողնել այն առանց անվանման: Երբ Ձեզ ինչ-որ մեկը զանգի, կտեսնեք ոչ թե նրա անունը, այլ հեռախոսահամարը, և երկրորդ կամ երրորդ անգամ զանահարելուց հետո, նայելով միայն հեռախոսահամարին, կկարողանաք հիշել, թե ում համարն է դա:
Իսկ հիմա այն մասին, թե ինչու որոշեցի անդրադառնալ այս թեմային: Առջևում հանգստյան շրջանն է: Շատերը գնում են արտերկիր և ոմանք շատ հաճախ մոլորվում են: Միանշանակ անհրաժեշտ է լինում զանգել ծանոթներին, բայց ինչ անել եթե հեռախոսի մարթկոցը լիցքաթփված է, և հեռախոսը չի միանում: Այո, հեռախոս կխնդրեն որևէ պատահական անցորդից, իսկ հետո կհասկանան, որ չեն հիշում իրենց մոտ ընկերոջ հեռախոսահամարը:
P.S. Այնպես որ, հանգստի գնալուց առաջ, օգտվեք վերը նշված միջոցից, և նման դեպքում կկարողանաք հեշտությամբ հիշել Ձեր ծանոթի հեռախոսահամարը, ոչ թե զարմացած աչքերով կնայեք Ձեզ իր հեռախոսը տրամադրած բարի անցորդի աչքերին ;))))


12 июн. 2012 г.

26 ստեղնաշարային կոմբինացիա յուրաքանչյուր բրաուզերի համար


Աշխատանք ենթաբաժիններերի հետ

Ctrl + 1 (2, 3, 4 ...) - Բացել բրաուզերի առաջին (երկրորդ, երրորդ, չորրորդ) ... ենթաբաժինը


Ctrl + 9 - Բացել ամենավերջին ենթաբաժինը՝ անկախ դրա համարից

Ctrl + Tab - Բացել հաջորդ ենթաբաժինըը

Ctrl + Shift + Tab - Բացել նախորդ ենթաբաժինը

Ctrl + W (Ctrl +F4) - Փակել տվյալ ենթաբաժինը

Ctrl + Shift + T - Վերաբացել վերջին փակված ենթաբաժինը

Ctrl + T - Բացել նոր ենթաբաժին

Ctrl + N - Բացել նոր էջ


Կառավարում

Alt + ձախ սլաք կամ Backspace - Բացել նախորդ էջը

Alt + աջ սլաք կամ Shift + Backspace - Բացել հաջորդ էջը 

F5 - Թարմացնել էջը

Escape (Esc) - Դադարեցնել էջի բեռնումը

Ctrl + "+" կամ Ctrl + Մկնիկի անիվը առաջ - մեծացնել էջի մաշտաբը 

Ctrl + "-" կամ Ctrl + Մկնիկի անիվը հետ - փոքրացնել էջի մաշտաբը

Ctrl + 0 - Վերականգնել էջի չափսերը 

F11 - Բացել էջն ամբողջ էկրանով

Space + Page down - Իջեցնել էջը մեկ էկրանի չափով

Space + Page up - Բարձրացնել էջը մեկ էկրանի չափով

Home - Էջի սկիզբ

End - Էջի վերջ


Հասցեի դաշտ

Ctrl + L (Alt + d) (F6) - Նշել որոնման դաշտում գրված տեքստը

Ctrl + Enter - Ավտոմատ ավելացնել www. հասցեի վերջում և .com հասցեի վերջում և բացել էջը

Alt + Enter - Բացել գրված հասցեն նոր ենթաբաժնում


Այլ կարգավորումներ

Ctrl + J - Բացել բեռնված ֆայլերի բաժինը

Ctrl + D - Պահպանել էջը բրաուզերում

Ctrl + P - Տպել տվյալ էջը

Ctrl + S - Պահպանել էջը համակարգչում

Ctrl + O - Բացել որևէ ֆայլ

Ctrl + U - Նայել տվյալ էջի կոդը (բացի IE-ից)


8 июн. 2012 г.

Սոս Սարգսյանի նամակը ազերիներին


Չթաքցնելով իմ ունեցած ողջ սերն ու հարգանքն այս մարդու նկատմամբ՝ ցանկանում եմ Ձեզ ներկայացնել Սոս Սարգսյանի նամակն ուղղված ադրբեջանցիներին.

Ձեզ համար Ղարաբաղը տարածք է, մեզ համար՝ սուրբ Հայրենիք

Առաջինը, որ ուզում եմ խորհուրդ տալ ձեզ. կողմնորոշվեք վերջապես, թե ով եք դուք։ Այլապես մերթ թուրք եք, մերթ թաթար, մերթ աղվան, մերթ ուրիշ ինչ-որ բան... Բայց չէ՞ որ պարզից էլ պարզ է. դուք այն վայրի հորդաներից եք, որոնք խուժեցին ինչ-որ հեռավոր տափաստաններից։ Այդքան բան։ Չէ՞ որ ձեր ավագ եղբայրը չի ժխտում, որ հորդաներով խուժել, հարձակվել է Բյուզանդիայի վրա եւ, իհարկե, այն ամենը, ինչ կարելի էր ոչնչացնել, ոչնչացրել Է ու վերանվանել։ Այդպես էլ դուք։ Ոչ, սխալ տեղում եք փնտրում ձեր արմատները։ Ընդհանրապես դուք հմուտ եք հնարքների ու ստերի մեջ։ Ահավասիկ ինչ-որ Խոջալու էլ հորինեցիք։ Այդ խոջալուցիներին գնդակահարել են ձեր իսկ բաշիբոզուկները՝ ի հեճուկս ձեր իրենց ինչ-որ գործչի։ Բայց եթե անգամ եղել է այնպես, ինչպես դուք եք ասում, ապա, փառք Ալլահին, մենք վերջապես սովորեցինք ձեզանից սպանել խաղաղ բնակիչների, սովորեցինք դաժան լինել։ Մի մոլլայի ասացին՝ հայերը հրկիզել են մեր տունը։ -Հայե՞րը,- հարցրեց մոլլան, -չի կարող պատահել, նրանք մինչ օրս նման բան չեն արել, բայց եթե դա ճիշտ է, ապա մեր գործերը վատ են։ Ահա այսպես։ Կարծում եմ, ադրբեջանցիների մեջ կգտնվեն կարգին, խելացի մարդիկ։ Խեղճեր, որքա՜ն են նրանք, հավանաբար, տառապում՝ ամեն օր լսելով իրենց դիվահար նախագահի հայատյաց ճառերը, մշտական սպառնալիքները։ Իսկ ճի՞շտ է, որ ձեզ մոտ ամենուր փակցրած են «Հայի սպանությունը հանցանք չի համարվում» կարգախոսներ։ Եվ ձեր երեխաները մշտապես կարդո՞ւմ են դա։ Զի՛լ է։ Ահա արդեն քանի տասնամյակ շարունակ ձեր երեխաների արյան մեջ դուք ատելության թույն եք ներարկում հայերի եւ ամեն հայկականի հանդեպ։ Այդ թույնը սրտո՞ւմ են նրանք անցնելու կյանքի ողջ ուղին։ Դուք այդպես էլ թույլ չեք տա նրանց դառնալ նորմալ մարդիկ եւ մշտապես կացինը ձեռքին կհրեք դեպի քնած հա՞յը... Չի կարելի այդչափ անհոգի վերաբերվել սեփական երեխաներին։ Բայց դա ձեր գործն է։ Դուք ինչ է, լրջորեն պատրաստվում եք պատերա՞զմ սկսել։ Թանկագին իմ հարեւաններ, ոչինչ չի՛ ստացվի, բացի անմեղ զոհերից։ Ինչո՞ւ։ Շատ պա՛րզ. ձեզ համար Ղարաբաղը տարածք է, իսկ մեզ համար՝ սուրբ Հայրենիք։ Պատերազմի դրդապատճառները բացարձակ տարբեր են, եւ զինվորների հոգեբանական տրամադրվածությունը նույնպես տարբեր է։ Ընդհանրապես մենք ի վերջո դեմ չենք, քանզի, իմացա՛ծ լինեք, լրջորեն մտածում ենք մեր Նախիջեւանն ու Գանձակը վերադարձնելու մասին։ Ավելի լավ կլիներ, եթե հոժարակամ վերադարձնեիք, առանց արյունահեղության։ Բայց պարզ է, որ նման արդարացի քայլի դուք ունակ չեք։ Հոգեկերտվածքն այն չէ։ Մինչդեռ որքան վեհաբարո եւ գեղեցիկ է գողացածը վերադարձնելը։ Ի դեպ, ժողովուրդների համաշխարհային պատմության մեջ չի եղել մի դեպք, որ պարտված կողմը ինչ-որ պայմաններ առաջ քաշի։ Դա ծիծաղելի եւ լկտի է։ Չգիտեմ, կազդի՞ իմ նամակը ձեզ վրա։ Կարծում եմ՝ ոչ, քանզի ո՞ւր պիտի փախչեք ձեր ֆաշիստակերպ ղեկավարի մոլեգին ճնշումից։ Հայատյացությունը կլանել է ե՛ւ նրան, ե՛ւ ձեզ, կլանել է ամբողջությամբ ու վերջնականապես, եւ հայտնի չէ, թե երբ եւ ինչպես դուրս կգաք այդ կեղտոտ փոսից։ Բայց մտածեք գոնե սեփական ապագայի մասին։ Սթափ նայեք իրականությանը։ Իսկ այն ահա թե ինչպիսին է։ Մենք՝ հայերս, դարեր ի վեր ապրել ենք այստեղ, այս հողի վրա, եւ կապրենք այստեղ Հավերժ (ցավոք, ձեզ պես նենգ հարեւանի կողքին)։ Ոչնչացնել հայերին (ինչի մասին դուք եւ ձեր ավագ եղբայրը զօրուգիշեր երազում եք) անհնար է։ Դա չի լինի երբե՛ք։ Ձեզանից առաջ այնքա՜ն վայրի բարբարոսներ ու պարզապես տականքներ են փորձել դա անել։ Բայց ապարդյուն։ Հայերը մարդու, ժողովրդի այն տեսակն են, որը չի ոչնչացվում։ Իսկ այժմ՝ առավել եւս, քանզի դուք եւ ձեր ավագ եղբայրը երկար ժամանակ (մի քանի դար շարունակ) սովորեցնում էիք մեզ սպանել։ Փառք Ալլահին, վերջապես դա ձեզ հաջողվե՛ց։ Սումգայիթից հետո մենք վերջապես գիտակցեցինք (ուշ, բայց հասկացանք), թե ինչ է ձեր ուզածը։ Շնորհակալություն ձեզ եւ կրկին՝ Ալլահին։ Այժմ կլինի այնպես, ինչպես իմաստնաբար ասված է. «Ակն ընդ ական, ատամն ընդ ատաման»։ Մենք կգերազանցեք ձեզ բոլոր առումներով ու նաեւ դաժանությամբ։ Այս նամակով ես անկեղծորեն խոստովանում եմ ձեզ. մենք այլեւս այն միամիտ հայերը չենք, որոնց դուք ճանաչում էիք։ Ձեր շնորհիվ մենք փոխակերպվեցինք, դարձանք ճիշտ այնպիսին, ինչպիսին դո՛ւք եք։ Լավ է, որ ամեն անկյունում աղաղակում եք Խոջալուի մասին։ Դա ծիծաղելի է, իհարկե, բայց միաժամանակ ինչ-որ կերպ փոխհատուցում է Սումգայիթի համար ապրած մեր ցավը։ Պիտի խոստովանեմ. նույնիսկ ձեր ավագ եղբոր իրականացրած 1915 թվականը չսովորեցրեց մեզ այն, ինչ կարողացաք սովորեցնել մեզ դուք Սումգայիթում։ Շնորհակալություն ձեզ եւ էլի մեկ անգամ՝ փառք Ալլահին։ Ոհմակի մեջ ապրողը պիտի սուր պահի ժանիքները։ Իսկ Ղարաբաղի մասին հիմնավորապես մոռացե՛ք։ ՍՈՍ ՍԱՐԳՍՅԱՆ

Աղբյուր՝ 1in.am


5 июн. 2012 г.

Շատ կարևոր մանրուք


Երբևէ ուշադրություն դարձրել ե՞ք ատամի մածուկի, քսուքի կամ որևէ այլ նյութի վրա գտնվող գծին, որը կարող է լինել սև, կարմիր, կապույտ, կանաչ, շագանակագույն կամ որևէ այլ գույնի: Եթե այո, ուրեմն սկսենք բացահայտել դրանց նշանակությունները, եթե ոչ, բաղնիքից վերցրեք ատամի մածուկը, նայեք և շարունակեք կարդալ :)))) Իսկ հիմա Ձեզ եմ ներկայացնում գծիկների գույներն իրենց նշանակություններով՝

Սև - Ամբողջովին (100%) պատրաստված է քիմիական նյութերից


Մոխրագույն, շագանակագույն կամ մանուշակագույն - 80 % քիմիական և 20% բնական նյութերից

Կապույտ - 70% քիմիական և 30% բնական նյութերից

Կարմիր - 50% քիմիական և 50% բնական նյութերից

Կանաչ - Լիովին (100%) պատրաստված է բնական նյութերից և չի պարունակում ոչ մի վնասակար նյութ


Սակայն, եթե արդեն գնել եք ապրանք, ապա Ձեզ անհրաժեշտ է իմանալ, որքան հաճախ կարելի է օգտագործել տվյալ ապրանքը, որպեսզի չվնասեք ինքներդ Ձեզ.

Սև, շագանակագույն, մոխրագույն, մանուշակագույն, կապույտ - ընդամենը 1 անգամ 1 շաբաթվա ընթացքում

Կարմիր - ոչ հաճախ, քան 2-3 անգամ 1 շաբաթում

Կանաչ - Թույլ է տրվում օգտագործել ամեն օր

Կան ևս մի քանի գույներ, սակայն դրանք ներկայացնելն արդեն անիմաստ է: Հիմնական գույները սրանք են: Այժմ գիտեք ինչին է պետք ուշադրություն դարձնել նման ապրանքներ գնելու դեպքում: Առողջ եղեք ;))))


4 июн. 2012 г.

Սովորում ենք կարդալ շտրիխ-կոդերը


Եվ այսպես, ինչի՞ մասին կարող են մեզ պատմել այս մի քանի թվերն ու գծերը: Առաջին երեք թվերը կոչվում են պրեֆիկսներ և տրամադրված են EAN ասոցացիայի կողմից: Շատերի մոտ սխալ կարծիք կա, որ առաջին երեք թվով կարելի է որոշել, թե տվյալ ապրանքը, որ երկրի արտադրանք է, սակայն դա ամենևին էլ այդպես չէ: Այդ թվերը միայն կարող են ցույց տալ, թե որ երկրում է գրանցված ապրանքը: Օրինակ՝ պատկերացրեք, որ Դուք Իտալիայից բերել եք  մեծ քանակությամբ հիանալի սուրճ՝ առանց շտրիխ կոդի (հաճախ շատերն իրենց արտադրանքի վրա շտրիխ կոդ չեն տեղադրում), եթե ապրանքն իսկապես բարձրորակ է, թող այդ մասին մտածի գնորդը: Իսկ նման ապրանքի գնորդն իսկապես անհանգստանալու տեղիք ունի. առանց շտրիխ կոդի նա ոչինչ չի կարողանա վաճառել: Հայց եք ներկայացնում, կատարում եք վճարում և ստանում շտրիխ կոդ: Եվ արդյունքում իտալական սուրճը ստանում է հայկական գրանցում, հենց այն երեք առաջին թվերը: 
Չորրորդ թիվը կոչվում է "Контрольный разряд": Այս թիվն օգտագործվում է լազերի օգնությամբ կոդի ճշտությունը ստուգելու համար: Սկանավորելով գրաֆիկական պատկերը՝ (հենց նույն սև գծերը) համակարգիչը հատուկ ալգորիթմների օգնությամբ տեղեկություններ է ստանում ապրանքի մասին: Մի խոսքով սա մեզ այդքան էլ պետք չէ,,, եթե իհարկե Դուք համակարգիչ չեք :))))
Սրանցից հետո գրված թվերը այդքան էլ կարևոր չեն և ամեն երկիր ինքն է որոշում քանի թիվ պետք է լինի գրված: Իսկ հիմա Ձեզ եմ ներկայացնում EAN-ի կողմից տրամադրված պրեֆիկսները՝ համապատասխան իրենց երկրների: 




3 июн. 2012 г.

Ուր է գնում ժամանակը


Շատ հաճախ ենք մենք մտածում, որ ահա անցավ ևս մեկ օր, բայց ես ոչինչ չհասցրեցի: Ներքևում Ձեզ եմ ներկայացնում այն բոլոր գործողությունները, որոնք ուղղակի խժռում են մեր ժամանակը:  Տվյալները հարցման արդյունքներն են, որին մասնակցել է 200 մարդ:



Գրաֆիկների հայերեն տարբերակները պատրաստված են հատուկ mihilocus.blogspot.com կայքի համար:


1 июн. 2012 г.

Հունիսի 1 - Երեխաների պաշտպանության օր


Եթե, այսօր բնությունը պարգևի մեզ արևոտ օր, մեր ուրախությունը կկրկնապատկվի, որովհետև ամռան առաջին օրը շատ երկրներում նշվում է որպես Երեխաների պաշտպանության միջազգային օր: 
Այս տոնը մինչ օրս նշվող ամենահին տոներից մեկն է: Նման օր տոնելու որոշումը կայացվել է 1925 թվականին Համաշխարհային կոնֆերանսում՝ նվիրված Ժենևում երեխաների բարեկեցության հարցերի քննարկմանը: 


Իսկ հիմա այն մասին, թե ինչու է այս տոնը նշվում հենց հունիսի 1-ին: Համաձայն վարկածներից մեկի՝ Չինաստանի գլխավոր կոնսուլը Սան Ֆրանցիսկոյում հավաքել է չինացի որբ երեխաների մի խումբ և կազմակերպել նրանց համար Դուան-ու ցզե (Վիշապ-նավակների փառատոն): Հետաքրքիր պատահականությամբ այդ օրն է կայացել վերոնշյալ Ժնևի կոնֆերանսը: 
Երկրորդ Համաշխարհային պատերազմից հետո, երբ երեխաների առողջության պահպանումն ու բարակեցիկ կյանքի ապահովմանը վերաբերող հարցերն ավելի քան երբևէ ակտուալ էին, 1949 թվականին Փարիզում կայացավ կանանց կոնֆերանս, որտեղ երդում տրվեց ամեն գնով պայքարել անսասան խաղաղություն ստեղծելու համար, քանի որ դա հանդիսանում է երեխաների երջանկության ամենամեծ գրավականը: Մեկ տարի անց՝ 1950 թվականի հունիսի 1-ին առաջին անգամ նշվեց Երեխաների պաշտպանության միջազգային օրը:


Երեխաների պաշպանության միջազգային օրն ունի իր դրոշը: Կանաչ ֆոնի վրա (որը խորհրդանշում է հասակ, թարմություն, ներդաշնակություն և պտղաբերություն) պատկերված է Երկիր մոլորակի նշանը, որի շուրջ տեղակայված են կարմիր, դեղին, կապույտ, սպիտակ և սև մարդուկներ: Նրանք խորհրդանշում են տարաբնույթություն և հանդուրժողականություն: Երկրի նշանը՝ մեջտեղի մասում տեղակայված, խորհրդանշում է մեր բոլորի ընդհանուր տունը:

Շնորհավորում եմ բոլոր բոլորին, անկախ սեռից և տարիքից, քանի որ յուրաքանչյուրս էլ ցանկացած տարիքում մնում ենք երեխա մեր ծնողների համար:


10 мая 2012 г.

Գուշակեք, թե ինչ է պատկերված նկարում


Հիմա փորձեք գուշակել ինչ է պատկերված նկարում: Օգնության կարգով նկարի ներքևում տրված են պատկերված իրի կամ անձի անվան առաջին և վերջին տառերը: Օրինակ առաջին նկարում պատկերված է Coca Cola: Մյուս նկարներինը գուշակեք ինքներդ և հիշեք, որ պետք է տաք այդ իրի կամ անձի անգլերեն անվանումը ;)))





















ShareThis