12 окт. 2011 г.

Իռլանդիա 2 - 1 Հայաստան


Համոզված եմ Ձեզանից շատերն են դիտել այս խաղը: Առաջին խաղակեսում մեզ մի քանի անհաջող անակնկալ էր սպասվում: Սկզբից Բերեզովսկին հեռացվեց դաշտից` մենք մնացինք տասը հոգով, իսկ հետո գրանցեցինք ինքնագոլ :( Այնուհետև մենք ևս մեկ գնդակ բաց թողեցինք: Երկրորդ խաղակեսում մեր տղաները բավականին դիտարժան խաղ ցուցադրեցին և նույնիսկ կարողացան կրճատել հաշվի տարբերությունը: Այսօր Իռլանդիան չհաղթեց, այսօր մենք պարտվեցինք, քանի որ առաջին խաղակեսի այդ անչափ տհաճ իրավիճակի ստեղծողը հենց մենք էինք  : Ինչևէ Հայաստանը հիմա գտնվում է 3-րդ տեղում: Վատ արդյունք չէ, սակայն մենք ավելիին ենք ընդունակ, և հուսով եմ հաջորդ մրցաշրջանում մենք կկարողանանք դա ապացուցել:



Комментариев нет:

Отправить комментарий

ShareThis