28 янв. 2012 г.

Մեր բանակը 20 տարեկան է


1988 թվականից սկսած Արցախյան ազատամարտում կռվող մոտ 80 կամավորական խմբերը դարձան այն հիմքը, որի վրա 20 տարի առաջ սկսեց կառուցվել Հայկական բանակը: 1992 թվականի հունվարի 28-ին Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի նախագահի հրամանագրով ստեղծվեց Պաշտպանության նախարարությունը, որի առաջին նախարար նշանակվեց Վազգեն Սարգսյանը: Սպարապետի անվան հետ էլ կապված է հայոց բանակի ստեղծումը: Այժմ մեր բանակը համարվում է տարածաշրջանում ամենամարտունակը, և դա ոչ միայն մեր, այլ նաև այլազգի բազմաթիվ փորձագետների կարծիքն է: Ուրախ եմ, որ մեր երկիրը գտնվում է ապահով ձեռքերում: Շնորհավորում եմ բոլոր հայ զինվորներին տոնի առիթով, և ինչու ոչ, շնորհավորում եմ մեզ բոլորիս, որ ունենք նման հզոր և մարտունակ բանակ, որի շնորհիվ մենք ապրում ենք ԱԶԱՏ և ԱՆԿԱԽ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ: 



Комментариев нет:

Отправить комментарий

ShareThis