Յուրաքանչյուր Օպերացիոն համակարգ իր աշխատանքի ընթացքում անխուսափելիորեն կուտակում է բազմաթիվ անպետք ֆայլեր և փաստաթղթեր: Դրանք կարող են լինել ժամանակավոր ֆայլեր, կամ ընդհանրապես ֆայլեր, որոնք մնացել են համակարգչում արդեն ջնջված ինչ-որ ծրագրից որպես հուշ: Հենց դրանք էլ ժամանակի ընթացքում նպաստում են Ձեր համակարգչի աշխատանքի դանդաղեցմանը: Այդ պատճառով էլ ստեղծվել են բազմաթիվ ծրագրեր, որոնք մաքրում են համակարգիչն ավելորդ ֆայլերից: Նման ծրագրերի շարքում լավագույններից մեկը շատերին ծանոթ CCleaner ծրագիրն է, սակայն այսօր այն արդեն մրցակից ունի: DrivePurge-ը նույնպես կօգնի շատ արագ և հեշտ ազատվել համակարգչում գտնվող բոլոր անպետք ֆայլերից: Այն անվճար է, անհրաժեշտ չէ գցել այն համակարգիչ, չափսն ընդմենը 290 kb է և բեռնելուց անմիջապես հետո կարող եք միացնել այն և մաքրել Ձեր համակարգիչը:
Նախ Ձեզ անհրաժեշտ կլինի փոխել լեզուն, որպեսզի ինքներդ էլ հասկանաք Ձեր քայլերի հերթականությունն ու իմաստը: Extras→Sprach/Language→Ձեր ցանկացած լեզուն:
Ծրագրի գլխավոր պատուհանը բաժանված է մի քանի պատուհանի՝
Очистка системы բաժինը թույլ է տալիս գտնել և ջնջել Ձեր օպ. համակարգում կուտակված անպետք ֆայլերը:
Очистка диска բաժնում կարող եք նշել առանձին հիշողության սկավառակներն ու փնտրել և ջնջել անպետք ֆայլերը:
Очистка записей ползователей՝ այստեղ կարող եք գտնել և ջնջել այն ֆայլերն ու փաստաթղթերը, որոնք ստեղծվել են Ձեր՝ առավել հաճախ օգտագործվող ծրագրերի կողմից:
Ընտրեք այս բաժիններից որևէ մեկը: Ձախ սյունակում Ձեր ընտրած բաժնի թղթապանակներն են, աջ կողմում կհայտնվեն անպետք ֆայլեր, որոնք առկա են Ձեր համակարգչում: Նախ նշեք այն թղթապանակները կամ բաժինները, որտեղից որ ցանկանում եք գտնել անպետք ֆայլեր:
Թղթապանակները նշելուց հետո սեղմեք Анализировать կոճակը և աջ դաշտում կհայտնվեն Ձեր նշած թղթապանակների բոլոր անպետք ֆայլերը: Իսկ համակարգչից հեռացնելու համար սեղմեք Очистить:
և վերջ, ֆայլերը ջնջված են:
Իսկ Ձեր ջնջած ֆայլերն ու ծրագրի կատարած գործողությունները կարող եք տեսնել Отчет բաժնում ;))))))
Комментариев нет:
Отправить комментарий