Եթե մկնիկը չի աշխատում կամ կա որևէ խնդիր դրա հետ կապված, սեղմեք ստեղնաշարի ձախ կողմում գտնվող Alt, ձախ կողմում գտնվող Shift և Num Lock կոճակները, որից հետո կհայտնվի հետևյալ հաղորդագրությունը՝
Այն Ձեզ կառաջարկի միացնել մկնիկի սլաքի կառավարումը ստեղնաշարի վրա գտնվող թվերի միջոցով: Կա մի թերություն՝ սլաքը թվերի օգնությամբ բավականին դանդաղ է շարժվելու, սակայն որքան երկար սեղմած պահեք կոճակը, այնքան սլաքը կսկսի ավելի արագ շարժվել: Մշտական օգտագործման համար, կոպիտ ասած պիտանի չէ, սակայն անհրաժեշտության դեպքում նման իրավիճակներից Ձեզ կկարողանա դուրս բերել:)))
Իսկ եթե չի աշխատում ստեղնաշարը, նեքրևի Start (Пуск) բաժնի փնտրադաշտում հավաքեք osk և սեղմեք Enter: Կհայտնվի վիրտուալ ստեղնաշարը, որի օգնությամբ կարող եք և տեքստեր հավաքել, և հաղորդագրություններ ուղղարկել ;))))
Комментариев нет:
Отправить комментарий