29 февр. 2012 г.

Փոքրիկ քայլերի արվեստը


 Կայլ Մակդոնալդ: Այս հնարամիտ տղայի մասին գիտեն համարյա բոլորը: Մի փոքր պատմեմ նրա հետաքրքիր գաղափարի և դրա իրագործման մասին: 26-ամյա Կայլը, ցանկանալով ձեռք բերել երկհարկանի առանձնատուն, օրերից մի օր բացում է մի կայք և առաջարկում իր կարմիր ամրակը փոխարինել որևէ այլ իրի հետ: Շուտով հայտնվում է առաջին ցանկացողը, և նա ամրակը փոխարինում է գրիչի հետ: Հետո գրիչը փոխանակում է  «երջանկություն բերող թալիսմանի» հետ, թալիսմանը՝ խորովածի մանղալի հետ, վերջինս՝ գեներատորի, իսկ գեներատորն էլ փոխանակում է մեկ տակառ գարեջրի հետ:


Գարեջրից հետո Կայլը հասկանում է, որ սահմանափակվելով միայն Կանադայից ստացվող առաջարկներով, երկհարկանի առանձնատուն նա  երբեք չի տեսնի և որոշում է ընդլայնել իր գործունեության սահմանները: Մեկնելով ԱՄՆ՝ մեկ տակառ գարեջուրը նա փոխանակում է ձնագնացի հետ: Քանի որ Կայլի կայքը գնալով ավելի ու ավելի հանրաճանաչ էր դառնում, նրան սկսեցին հրավիրել բազմաթիվ հեռուստաընկերություններ իրենց հաղորդումներին մասնակցելու համար: Հաղորդումներից մեկում Կայլը նշեց, որ կմեկնի ԱՄՆ-ի ցանկացած կետ փոխանակման համար, բացի Յակխ անունը կրող քաղաքից, և հաղորդման վերջում նա ստանում է առաջարկ փոխել ձնագնացը դեպի Յակխ ուղևորության հետ, իսկ ուղևորությունը նա փոխանակում է բեռնատարի հետ:


Հլը հիշեք, ստացվում է ամրակը փոխարինել է բեռնատարի հետ, բայց նույնիսկ սա դեռ վերջը չէ: Բեռնատարը Կայլը փոխանակում է Տորոնտոյի ձայնագրման ստուդիայում 30 ժամ անվճար աշխատելու հնարավորությամբ: Հետո նրան է զանգահարում մի սկսնակ երգչուհի և առաջարկում այդ հնարավորությունը փոխանակել Կոլորադոյի իր տանը մեկ տարի անվճար բնակվելու հնարավորությամբ: Կայլը համաձայնում է և կարճ ժամանակ անց այդ տանը բնակվելու հնարավորությունն էլ փոխանակում է Էլիս Կուպերի հետ երեկո անցկացնելու հնարավորությամբ: Վերջինս փոխանակում է ներսում փոքրիկ արձանիկներով ճենապակե գնդի հետ: Նման գնդերի կոլեկցիոներ և դերասան Քորբին Բրենսենը առաջարկում է գունդը փոխել իր ֆիլմում նկարահանվելու հնարավորության հետ: Նոր ֆիլմում նկարահանվելու իրավունքն էլ Կայլը փոխանակում է երկհարկանի տան հետ:

Ինֆորմացիայի աղբյուր՝ success.am

Բա!!!! Տեսա՞ք մարդը ուր էր, ուր հասավ: Հիմա վերցրեք որևէ իր, թեկուզ հենց ամրակ, ու սկսեք հետաքրքրվել, թե Ձեր ընկերներից ով կհամաձայնի փոխել իր իրերից մեկը Ձեր ամրակի հետ: Այս գործընթացը Կայլից խլեց մեկ տարի, այնպես որ լցվեք համբերությամբ և մի հիասթափվեք: Մեկնաբանություններում նույնպես կարող եք թողնել Ձեր առաջարկները որևէ իր փոխանակելու վերաբերյալ: Հաճելի փոխանակումներ ;)))))))))


7 комментариев:

  1. Es amrak@ arten unem, ov inchi het kpoxanaki

    ОтветитьУдалить
    Ответы
    1. karam bloknot arajarkem :D :D mej@ grac chi :D

      Удалить
    2. hamadzayn em))))) erik199211@mail.ru es hascein gri paymanavorvenq ;)

      Удалить
  2. Hima bloknot unem, ov inchi het kpoxi:)))))))))))))

    ОтветитьУдалить
  3. es txayi dramapanak unem, chgitem inch anem, kpoxem

    ОтветитьУдалить
  4. Ответы
    1. dzer arajarkner@ greq mailis )))))))))) kspasem,,, hima bumajnik unem :))))))

      Удалить

ShareThis