1912թ. ապրիլի 15
«Տիտանիկի» գործողությունները
00:05 - Տրվում է հրահանգ պատրաստել փրկարարական նավակները, կանչել անձնակազմի անդամներին և ուղևորներին հավաքատեղի:
00:15 - «Տիտանիկից» տրվում է առաջին ռադիոհաղորդագրությունը օգնության խնդրանքով:
00:45 - Արձակվում է առաջին ազդանշանային հրթիռը և ջուր է իջեցվում առաջին փրկարարական նավակը:
01:40 - Արձակվում է վերջին ազդանշանային հրթիռը:
02:05 - Ջուր է իջեցվում վերջին փրկարարական նավակը:
Տեխնիկական փաստաթղթերի զննությունից հետո պարզվում է, որ նավի պաշտպանիչ մետաղը փորձարկվել է միայն երկար ժամանակ ճնշմանը դիմակայելու համար, իսկ դրա հարվածի դիմադրողականություննը լրիվ անուշադրության է մատնվել: Այդ մետաղի որակը բավականին ցածր է գրանցվել, նույնիսկ այն ժամանակների համար: Այդ մետաղը բավականին փխրուն, մեծ քանակի ածխածնային հավելումներից բաղկացած մետաղ էր, որի մեջ շատ էր նաև ծծմբի քանակը: Նման մետաղից կառուցված նավը չէր կարող ուժգին հարվածից որևէ բացվածք ստանալ, այն ուղղակի կփշրվեր, ինչպես ապակի: Կարծիքներ կան նաև, որ եթե «Տիտանիկը հարվածեր այսբերգին դիմային մասով, ելքն այդքան ողբերգական չէր լինի:
Այսպիսով, հետաքննող խմբի եզրակացությունը հետևյալն էր. «Տիտանիկը» խորտակվել է մետաղագործների տեղնիկական բացթողման պատճառով:
Ձեր գրառումը տեղ գտավ www.BlogNews.am կայքում: Շնորհակալություն:
ОтветитьУдалить