1 июн. 2012 г.

Հունիսի 1 - Երեխաների պաշտպանության օր


Եթե, այսօր բնությունը պարգևի մեզ արևոտ օր, մեր ուրախությունը կկրկնապատկվի, որովհետև ամռան առաջին օրը շատ երկրներում նշվում է որպես Երեխաների պաշտպանության միջազգային օր: 
Այս տոնը մինչ օրս նշվող ամենահին տոներից մեկն է: Նման օր տոնելու որոշումը կայացվել է 1925 թվականին Համաշխարհային կոնֆերանսում՝ նվիրված Ժենևում երեխաների բարեկեցության հարցերի քննարկմանը: 


Իսկ հիմա այն մասին, թե ինչու է այս տոնը նշվում հենց հունիսի 1-ին: Համաձայն վարկածներից մեկի՝ Չինաստանի գլխավոր կոնսուլը Սան Ֆրանցիսկոյում հավաքել է չինացի որբ երեխաների մի խումբ և կազմակերպել նրանց համար Դուան-ու ցզե (Վիշապ-նավակների փառատոն): Հետաքրքիր պատահականությամբ այդ օրն է կայացել վերոնշյալ Ժնևի կոնֆերանսը: 
Երկրորդ Համաշխարհային պատերազմից հետո, երբ երեխաների առողջության պահպանումն ու բարակեցիկ կյանքի ապահովմանը վերաբերող հարցերն ավելի քան երբևէ ակտուալ էին, 1949 թվականին Փարիզում կայացավ կանանց կոնֆերանս, որտեղ երդում տրվեց ամեն գնով պայքարել անսասան խաղաղություն ստեղծելու համար, քանի որ դա հանդիսանում է երեխաների երջանկության ամենամեծ գրավականը: Մեկ տարի անց՝ 1950 թվականի հունիսի 1-ին առաջին անգամ նշվեց Երեխաների պաշտպանության միջազգային օրը:


Երեխաների պաշպանության միջազգային օրն ունի իր դրոշը: Կանաչ ֆոնի վրա (որը խորհրդանշում է հասակ, թարմություն, ներդաշնակություն և պտղաբերություն) պատկերված է Երկիր մոլորակի նշանը, որի շուրջ տեղակայված են կարմիր, դեղին, կապույտ, սպիտակ և սև մարդուկներ: Նրանք խորհրդանշում են տարաբնույթություն և հանդուրժողականություն: Երկրի նշանը՝ մեջտեղի մասում տեղակայված, խորհրդանշում է մեր բոլորի ընդհանուր տունը:

Շնորհավորում եմ բոլոր բոլորին, անկախ սեռից և տարիքից, քանի որ յուրաքանչյուրս էլ ցանկացած տարիքում մնում ենք երեխա մեր ծնողների համար:


Комментариев нет:

Отправить комментарий

ShareThis