Դժվար թե մեծ թիվ կազմեն այն մարդիկ ովքեր կյանքում գոնե մեկ անգամ չեն լսել Էլեն Դիջեներես անունը կամ չեն տեսել նրա շոուն: 2003 թվականի սեպտեմբերին ԱՄՆ-ում արդեն եթեր էր հեռարձակվում նրա սեփական «Շոու Էլեն Դեջեներես» թոք-շոուն: Կարճ ժամանակում այն շատ սիրվեց բոլորի կողմից: Նրա մոտ արդեն կարծես սովորություն է դարձել մարդկանց երազանքներն իրականություն դարձնելը: Այդ նա էր, որ գտավ Ջասթին Բիբերի ամենամեծ երկրպագուին և կազմակերպեց նրանց հանդիպումը:
այդ նա էր, որ տեսավ եկու փոքրիկներին, ովքեր երգում էին Նիկի Մինաժի երգը և հնարավորություն ընձեռեց նրանց հանդիպել իրենց սիրելի երգչուհու հետ:
Բայց նույնիսկ սա դեռ ամենը չէ, նա ուղարկեց փոքրիկներին American Music Awards -ի Red Carpet-ում աշխատելու:
Սակայն Էլենը միայն նման հաճելի անակնկալ մատուցելով չի որ բավարվում է: Ժամանակ առ ժամանակ նա նաև մի փոքր վախեցնում է իր հյուրերին, բայց նայեք, թե որքան գեղեցիկ ու հաճելի է կարողանում անել դա:
Միայն առաջին եթերաշրջանի ավարտին շոուն մրցանակաբաշխությունում ներկայացված էր 11 անվանակարգում և արժանացավ 4 մրցանակի: Մինչ օրս նրա ստացած մրցանակների ցուցակը հետևյալն է՝
Կարծում եմ շատ լավ կլիներ, որ նրա նման մեկն էլ լիներ մեր հեռուստաեթերում: Բավականին հետաքրքիր կլիներ:
Комментариев нет:
Отправить комментарий