14 июл. 2011 г.

Facebook-ը թողարկել է նոր Java հավելված 2500 հեռախոսների համար



Այժմ Facebook-ը հասանելի կլինի նաև սովորական հեռախոս օգտագործողներին: Սոցցանցը թողարկել է Facebook for Every Phone հավելվածը, որով հնարավոր կլինի մուտք գործել կայք ցանկացած Java ապահովող հեռախոսից: Հավելվածը թույլ է տալիս հետևել ընկերների լրահոսին, ունի հաղորդագրությունների մենյու և բացի այդ, հնարավորություն է տալիս հեռախոսից նկար վերբեռնել և տարածել: Իմիջիայլոց Facebook-ի 750 միլիոն օգտագործողների մեկ երրորդը սոցցանց է մտնում հեռախոսից: Հավելվածը կարող եք բեռնել m.facebook.com -ից կամ Appia, MobileWeaver հավելվածային կայքերից:



Комментариев нет:

Отправить комментарий

ShareThis