25 авг. 2011 г.

10 հետաքրքիր ստատուս



Համբերությունը գեղեցիկ հատկանիշ է, բայց ժամանակի ընթացքում նա մեզ անտարբեր է դարձնում.

***

Մարդը կոտորակի է նման, համարիչն այն է ինչ նա կա, իսկ հայտարարն այն է ինչ նա մտածում է իր մասին, որքան մեծ է հայտարարը, այնքան փոքր է կոտորակը.

***

Միայնությունը չի կարելի լցնել հիշողություններով, նրանք միայն խորացնում են այն.

***

Խորհուրդները տրվում են անվճար, այդ պատճառով ոմանք դրանք չեն վերցնում.

*** 

Իմ բնավորությունը ոսկի է, այդ է պատճառը, որ այն այդքան ծանր է.

***

Աստված ջան մի խնդրանք, որ մարկանց ստեղծում ես իրանց վրա Delete կոճակ դիր էլի.

***

Ձկան փուշը ներսից է, ոզնունը` դրսից, վարդինը` կողքից, իսկ մարդու փուշը` լեզվից.

***

Ով սովոր է կեղծ լինել ուրիշների հետ, նա ի վեջո դադարում է անկեղծ լինել ինքն իր հետ.

***

Ավելի հաճախ ներողություն է խնդրում ոչ, թե նա ով մեղավոր է, այլ նա, ով կորցնելու բան ունի.

***

Միայնակ մարդը ունի միայն մեկ առավելություն, նրան ոչ ոք չի լքում.


Комментариев нет:

Отправить комментарий

ShareThis