Այն մարդը , ում բախտը բերել է,մի մարդ է,ով արել է այն,ինչ ուրիշները միայն պատրաստվում էին անել:
***
Առաքինությունը ոչ միայն ուրիշներին ներելն է ,այլև անհրաժեշտության դեպքում կահասկանալը, որ ներելու բան չկա:
***
Եթե դու պլանավորում ես անհնարինը,կստանաս առավելագույնը:Եթե պլանավորում ես առավելագույնը,ապա կստանաս նվազագույնը:Իսկ թե պլանավորում ես նվազագույնը` ոչինչ էլ չես ստանա:
***
Քեզ բարեկամ ընտրիր. միայնակ չես կարող երջանիկ լինել. երջանկությունը երկու հոգու գործ է:
***
Մենք հավերժ պատասխանատու ենք նրանց համար,ում ընտելացրել ենք:
***
Սերտ, ինչպես պատերազմը, հեշտությամբ սկսվում է ,
դժվար ավարտվում ու երբեք չի մոռացվում:
***
Երբեք մարդկային չարակամությանը մի վերագրիր այն ,ինչ կարելի է բացատրել հիմարությամբ:
***
Տղամարդիկ ոչ միշտ են սիրում նրան, ում գնահատում են:Կանայք գնահատում են միայն նրան ,ում սիրում են:
***
Չի կարելի իսկապեսսիրել մեկին, ում հետ չես ծիծաղում:
***
Առաջին սիրո մեջ հրաշալին այն է, որ չգիտես որ դրանից հետո երկրորդն է լինելու:
***
Մենք հաճախ ներողամիտ ենք նրանց համար, ովքեր բեռ են մեզ համար, բայց մենք երբեք չենք ներում նրանց, ովքեր նեղվում են մեզանից:
***
Ձեր լռությունը չհասկացողը , հավանաբար, չի հասկանա նաև ձեր բառերը:
***
Փոխվել չի կարող ոչ ոք,սակայն դառնալ ավելի լավը կարող է յուրաքանչյուրը:
***
Խորը մտքերը միշտ այնքան հասարակ են երևում, որ մեզ թվում է,թե ինքներս ենք հանգել դրանց:
***
Համեստությունը ընդամենը հպարտության յուրօրինակ ամոթխածությունն է:
***
Անսահման արհամարհանքը արհամարհվողի մեջ առաջացնում է սեփական մեծության զգացողություն:
***
Սերը մեկն է այն տառապանքներից,որոնք անկարելի է թաքցնել.մի բառ,մի անզգույշ հայացք և նույնիսկ լռությունը բավական են այն տեսնելու համար:
***
Եթե գոռում է հպարտությունը, նշանակում է` սերը լռում է:
***
Մի փոքր հույսն էլ բավական է սերը կյանքի կոչելու համար:2-3 օր հետո հույսը կարող է անհետանալ , և չնայած դրան` սերն արդեն ծնվել է:
***
Այդքան ջանք մի գործադրիր.ամենալավ բաները տեղի են ունենում անսպասելի:
***
Եթե դուք ազնիվ եք ու անկեղծ,ապա մարդիկ կխաբեն ձեզ.միևնույն է `եղեք ազնիվ ու անկեղծ:
***
Միայն սիրտն է սրատես. ամենակարևորը աչքով չես տեսնի:
***
Ով ունի ավելի քիչ,քան ցանկանում է,պետք է իմանա, որ ինքն ունի ավելի շատ, քան արժանի է:
***
Սիրեք կնոջը այնպիսին,ինչպիսին դարձրել եք,և դարձրեք նրան այնպիսին, ինչպիսին սիրել եք:
Комментариев нет:
Отправить комментарий