2 авг. 2011 г.

5 սարքավորում հատուկ ալարկոտների համար





1. Հետաքրքիր սարք պաղպաղակի ալարկոտ սիրահարների համար: 

Անհրաժեշտ է ունենալ երկու լիցքավորված մարթկոց և մեկ գդալ պաղպաղակ: Դնում ենք պաղպաղակը սարքի վրա, սեղմում կոճակը, և մոտեցնում լեզվին: Անջատում ենք, կուլ տալիս, նորից սեղմում կոճակը ; )))

2. Հայտնի խաղ էլեկտրական շշով


Երբ խնջույքն ավարտվել է և արդեն ժամանակն է խաղեր խաղալու, կարող եք ընկերներին առաջարկել հետաքրիր և արդեն շատ հայտնի խաղ, որի համար անհրաժեշտ է ընդամենը պտտել շիշը: Սակայն, եթե Ձեր հյուրերը չափազանց ալարկոտ են կամ գտնվում են ալկոհոլի աքզդեցության տակ ապա ավելի հարմար կլինի խաղալ այս սարքի օգնությամբ, որը կոճակի մեկ սեղմումով պտտվում է և երգում:

3. Պատրաստում ենք իդեալական ձնագնդիկ


Հաճախ անակնկալ ցանկություն է առաջանում ձնագնդիկ խաղալու, սակայն հիշում ես, որ ձեռնոցներդ տանն ես թողել: Այս դեպքում ամենևին կարիք չկա ձեռքերը սառեցնելու գնով ձնագնդիկ պատրաստել, ուղղակի պետք է մոտակա խանութից գնել այս սարքը, որի օգնությամբ կարելի է իդեալական ձնագնդիկներ պատրաստել, իսկ ամռանը օգտագործել պաղպաղակի գնդիկների համար: )))

4. Էլեկտրական թեյնիկ


Երևի շատերի հետ է պատահել, երբ թեյ լցնելուց այրել են ձեռքերը, սակայն դրա համար գոյություն ունեն հատուկ բռնակներով թեյնիկներ, բայց, եթե Դուք այնքան ալարկոտ եք, որ նույնիսկ ալարում եք թեյը լցնեք բաժակի մեջ, ապա այս սարքը հենց Ձեզ համար է: Թեյնիկը դնում ենք սարքին, սեղմում կոճակը և թեյն ինքն իրեն լցվում է բաժակի մեջ, անհրաժեշտ է միայն բաժակը ճիշտ տեղում դնել և իհարկե ճիշտ ժամանակին անջատել սարքը : ))

5. Հողաթափեր տնային տնտեսուհիների համար


Ցանկացած դեպքում տան հատակը փոշոտվում է, իսկ, եթե Դուք ալարում եք անընդհատ մաքրել այն, ապա այս հողաթափերի օգնությամբ կարելի է այն մաքրել հենց այն ժամանակ, երբ Դուք ուղղակի քայլում եք տան մեջ: Սակայն այս հողաթափերով խորհորդ չի տրվում նույնիսկ փորձել մաքրել  կահույքը կամ պատերն ու առաստաղը, միևնույն է Ձեզ մոտ դա չի ստացվի: ))) Եվ ամենակարևորը անհրաժեշտ է գոնե չորս ամիսը մեկ անգամ լվալ հողաթափերը; )) 


Комментариев нет:

Отправить комментарий

ShareThis