1 сент. 2011 г.

Շնորհավոր Սեպտեմբերի 1: Մի փոքր գիտելիքների օրվա մասին


Սեպտեմբերի 1-ին տարբեր ժամանակներում նշել են տարբեր տոներ: Հին ժամանակներում այս օրը նշվել է որպես բերքի տոն, իսկ 325 թվականին Կոնստանտին մեծը ազատություն տվեց ժողովրդին հենց սեպտեմբերի 1-ին: Սակայն ներկայումս սեպտեմբերի 1-ը նշվում է որպես գիտելիքի օր, ուստի այսօր կխոսենք միայն այդ մասին:
Սեպտեմբերի 1-ը տոն է առաջին դասարանցիների և առաջին կուրսեցիների համար, քանի որ նրանք բոլորն էլ սկսում են կյանքի մի նոր փուլ: Այդ օրը շնորհավորում են ոչ միայն աշակերտներին, այլ նաև ուսուցչուհիներին, ծաղիկներ նվիրում նրանց, որպեսզի հետագայում նրանք քաղցր աչքով նայեն իրենց երեխաներին ; ))) Իսկ ես շնորհավորում եմ առաջին դասարանցիներին և առաջին կուրսեցիներին, ցավակցում մյուս բոլոր աշակերտներին և համարյա բոլոր ուսուցչուհիներին և այսօրվա պես առատ առևտուր մաղթում ծաղկի խանութներին: ))) 


Комментариев нет:

Отправить комментарий

ShareThis