1. Պինոկիոյի էֆեկտը
Կապում եք Ձեր աչքերը, մի ձեռքը դնում Ձեր, իսկ մյուս ձեռքը առջևում նստած մարդու քթին (ինչպես պատկերված է նկարում):
Սկսեք երկու ձեռքով միաժամանակ շոյել և Ձեր, և առջևում նստած մարդու քիթը:
Ուղիղ մեկ րոպեից Ձեզ կսկսի թվալ, որ Ձեր քիթը երկարում է:
2. Թուլացնում ենք ցավը
Ասում են, եթե կտրված մատին նայենք հեռադիտակի հակառակ կողմով, ապա այն կսկի համեմատաբար ավելի քիչ ցավել: Ըստ գիտնականների, դա ևս մեկ ապացույց է այն բանի, որ ցավը կախված է նրանից ինչ մենք տեսնում ենք: Սա միակն էր 5 հնարքներից, որ ես չփորձեցի ինձ վրա, որպեսզի համոզվեմ դրա ճշտության մեջ: Հուսով եմ ոչ Դուք, ոչ ես ապագայում առիթ չենք ունենա այս հնարքը փորձելու:
3. Պուրկինիեի էֆեկտը
Եթե եղանակն արևային է, դուրս եկեք դուրս, փակեք աչքերը և շրջվեք դեմքով դեպի արևը: Այնուհետև ձեռքը մոտեցրեք աչքերին և սկսեք արագ-արագ շարժել: Արդեն կարող եք հիանալ անընդհատ իրենց գույնն ու ձևը փոխող շրջանակներով:
4. Գանցֆելդ - մեթոդիկա
Վերցնում ենք մուգ գույնի փոքր գնադակ, կիսում երկու մասի, և ամրացնում աչքերին: Այնուհետև պառկեք մեջքի վրա և միցրեք ռադիոյով որևէ դատարկ ալիք որից միայն խշշոց է գալիս: Մի քանի րոպեից Ձեզ մետ կսկսվեն հալուցիոնացիաներ, ոմանք այս վիճակում կարողանում են նույնիսկ մահացածների հետ խոսել: Այդ մեկը ինձ չհաջողվեց, բայց հալուցիոնացիաներ ինձ մոտ սկսվեցին ընդամենը երկու րոպեից:
5. Մի փոքր կատակենք մեր ուղեղի հետ
Ռեզինե ձեռնոցին տվեք ձեռքի տեսք և դրեք սեղանի այն հատվածում որտեղ պետք է լիներ Ձեր ձեռքը, իսկ Ձեր ձեռքը թաքցրեք սեղանի տակ, բայց չդիպչեք սեղանին: Այնուհետև խնդրեք, որ ինչ-որ մեկը մուրճով ուժեղ հարվածի ռեզինե ձեռքին: Զարմանալի է, բայց դրանից Ձեր ձեռքն էլ կցավի, Ձեր ուղեղը ռեզինե ձեռքը կընդունի իսկականի տեղ:
Комментариев нет:
Отправить комментарий