Շատերը կարծում են, որ այս խաղում հաղթելու համար ուղղակի հաջողություն է պետք, սակայն ինչպես շախմատը, սա նույնպես ստրատեգիական խաղ է, անհրաժեշտ է բարձր զարգացած ուղեղ և փորձ որպեսզի կարողանաք նկատել աննկատելին: Հիմա Քեզ կծանոթացնեմ այն 7 հետաքրքիր քայլերի հետ, որոնք կօգնեն ամեն անգամ Քեզ հասնել հաղթանակի)))
1. Տղամարդիկ շատ հաճախ առաջինը քար են նետում, եթե խաղում ես տղամարդու հետ առաջինը փորձիր թուղթը:
2. Փորձառու խաղացողները կփորձեն խաղալ Քո համառության վրա և երկրորդ քայլում կանեն այն, ինչ դու նախորդում, փորձիր մկրատը:
3. Անփորձ խաղացողները հաջորդ քայերում կփորձեն անել այն, ինչ կարող էր անցած խաղին հաղթել իրենց, այստեղ արդեն պետք է հետևություններ անես:
4. Մարդիկ ամենաշատը չեն սիրում լինել կանխատեսելի, երբ Քո հակառակորդը երկու անգամ իրար ետևից քար է անում,այս դեպքում մարդկանք 98%-ը երրորդ քայլում անում է մկրատ, փորձիր քարը:
5. Հետևիր հակառակորդի մատներին մինչև հաջորդ խաղը սկսելը և կկարողանաս հասկանալ նրա հաջորդ քայլերը`
Բոլոր մատերը լարված են`
Բոլոր մատերը թուլացած են`
Միայն երկու մատերն են լարված`
6. Ուշադիր հետևիր, թե ինչպես է նա խաղում ուրիշների հետ և գուցե կարողանաս որևէ օրինաչափություն գտնել նրա քայլերում:
7. Եթե կասկածում ես և մտածում, որ ամեն ինչ կորած է, օգտագործիր Սպոկ կոչվող ժեստը: Սա շատ անսպասելի կլինի, այն կանոնների մեջ չկա, բայց սրան ոչնչով հաղթել չի լինում:))))))
Комментариев нет:
Отправить комментарий