Հիմա Ձեզ կներկայացնեմ սուտը բացահայտելու մի քանի եղանակ, որոնց ծանոթացել էի ամերիկյան U.S. News և World Report ամսագրերից:
1. Եթե որևէ մեկին ինչ-որ հարց եք տալիս, որի պատասխանը նա արդեն տվել է, նա փորձում է արտահայտվել հնարավորինս կարճ և հստակ: Որպեսզի բացահայտեք սուտը անհրաժեշտ է խոսել մարդու հետ և հետևել նրա շարժումներին:
2. Նրանք ովքեր ստում են, աշխատում են շատ չխոսել և հաճախ իրենց խոսքում սկսում են արդարացնել իրենց լռությունը նույնիսկ, երբ դրանում նրանց ոչ ոք չի մեղադրում:
3. Ուշադրություն դարձրեք, որ նրանք, ովքեր ստում են կամ որևէ բան ունեն թաքցնելու, հաճախ կրկնում են հարցը: Դրանով նրանք փորձում են ժամանակ շահել, որպեսզի ուղեղը կարողանա հետաքրքիր սուտ հորինել:
4. Ստախոսները իրենց խոսքը սկսելիս, սկսում են շատ դանդաղ հետո միանգամից սկսում են արագացնել, մտածելով, որ դանդաղ խոսքը կարող է կասկած առաջացնել, իսկ այն մարդիկ ովքեր ճիշտն են ասում, նրանց չի հետաքրքրում արագ են խոսում, թե դանդաղ:
5. Երբ հնչում է որևէ տհաճ հարց նրանց համար, նրանք սեղմում ենք շուրթերը, շոյում մազերը կամ էլի նման գործողություններ կատարում:
6. Եթե մարդ ստում է, խոսելու ժամանակ ձեռքերի ժեստերը ուղղված են լինում դեպի իրեն:
7. Մարդիկ, ովքեր ոչինչ չունեն թաքցնելու, այն դեպքում, երբ իրենց խնդրում են մանրամասնել իրենց ասածը, նրանք հաճախ ասում են, որ չեն ստում և ավելի շատ մանրամասներ են ներկայացնում, իսկ նրանք ովքեր ստում են, միշտ պնդում են իրենց ասածը, առանց որևէ բացատրությունների:
8. Լսելով դժվար հարց, ոչինչ չթաքցնող մարդիկ շրջվում են, որպեսզի կենտրոնանան: Ստախոսները, նման հարց լսելից, մի պահ, կամ ընդհանրապես չեն էլ շրջվում, շատ դեպքերում չեն էլ շարժվում:
9. Եվ վերջում, խնդրեք մարդուն, որպեսզի նա մեկ անգամ ևս պատմի իր պատմածը, մանրամսնորեն: Այս հարցին նույնիսկ երկար պատրաստված ստախոսը չի կարողանա անտարբեր պատասխանել: Այս հարցով ուղեղը շատ է ճնշվում, քանի որ պետք է հիշել, թե ինչ է հորինել, այն էլ մանրամասներով:
Комментариев нет:
Отправить комментарий