15 дек. 2011 г.

Մեր առաջին դասարանցիների գլուխգործոցները (Մաս 1)



Երևանի դպրոցներից մեկում, թե որում չեմ նշի, երեխաներին հանձնարարված էր ընտրել  որպես վերնագիր որևէ ասացվածք և փոքրիկ պատմություն գրել, որը կհաստատեր այդ ասացվածքի ճշմարտացիությունը: Երեխաներն էլ սկսել էին ստեղծագործել և արդյունքում՝

Մի ձեռքով երկու ձմերուկ չես բռնի 1.

 Մի օր, երբ գյուղացին ձմերուկ առավ: Տարավ տուն, որ երեխաները ուտեն: Բայց ձմերուկ ընկավ նրա ձեռքից: Նա գնաց տուն:  Երեխաներ դուռը բացեցին երեխաներին,պատմեց հայրը: կատարված մասին երեխաները ասացին, ոչինչ, գոնե քեզ բան չի եղել:)))

Արդեն մոտավոր պարզ է, թե ուր կարող է հասնել երեխաների մտքի թռիչքը, ուստի շարժվենք առաջ :)))))

Մի ձեռքով երկու ձմերուկ չես բռնի 2

Մի տղա որոշեց դառնալ ժոնգլյոռ: Նրան կրկեսում ասեցին վերցրու գնդակները և պարապիր: Տղան ալարում է պարապել: Երբ գալիս է նրա հերդը: Նա գնաց վերցրեց մի գնդակ կարողացավ, երկու գնդակով կարողացավ, իսկ երեքով ոչինչ: Ասում եմ մի ձեռքով երկու ձմերուկ չես բռնի:

Լավ ես ասում, ափսոս պատմածքն ու վերնագիրը մի քիչ չեն համապատասխանում: Ինչևէ, առաջին դասարանի աշակերտի համար սա էլ վատ չէ, հուսանք նրանք նույն ձևով չեն շարունակի ու տարիներ անց ավելի ու ավելի գեղեցիկ ստեղծագործություններ կգրեն :))))))))))) 

Նյութերը տրամադրվել են հատուկ mihilocus.blogspot.com-ի համար


Комментариев нет:

Отправить комментарий

ShareThis