Նյու-Յորքի բնակչուհի Անաբել Էկտոնը ստեղծել է կայք այն մարդկանց համար, ովքեր կցանկանային ազատվել իրենց նախկին սիրելիների մատուցած նվերներից: «Այնուամենայնիվ այն ինձ երբեք դուր չի եկել» անունը ստացած նախագիծը արդեն դարձել է հարսանյաց զգեստների, զարդերի, խաղալիքների և նույնիսկ հարսանեկան ուղեգրերի վաճառքի հարթակ: Այս մտահաղացումը Անաբելի մոտ առաջացել է այն ժամանակ, երբ նա խզել է իր հարաբերությունները իր ընկերոջ հետ: Դա տեղի է ունեցել դեկտեմբեր ամսվա վեջին տասնօրյակում, իսկ 2012 թվականի սկզբին կայքն արդեն գործում էր: Այս նախագծի դրական կողմերից մեկն այն է, որ բավականին արժեքավոր իրերը կարող եք գնել կես գնով կամ նույնիսկ ավելի էժան: Օրինակ 1600 դոլար արժողությամբ հարսանեկան զգեստը կարող եք գնել 750 դոլարով կամ 8450 դոլար արժողությամբ մատանին՝ ընդամենը 2500-ով: Բավականին շահավետ տարբերակ է նրա հետ Ձեզ կապող ամեն ինչից ազատվելու կամ նոր ու գեղեցիկ իրեր շատ շահավետ եղանակով ձեռք բերելու համար:
Комментариев нет:
Отправить комментарий