Չթաքցնելով Հայաստանի Հանրապետության Արտաքին Գործերի Նախարար պարոն Էդվարդ Նալբանդյանի նկատմամբ իմ ունեցած հարգանքն ու հիացմունքը՝ ցանկանում եմ այս գրառումս սկսել հենց նրա խոսքերով.
«Այս օրը ոսկե տառերով գրվեց հայ և ֆրանսիացի ժողովուրդների բարեկամության պատմության մեջ»: Եվ իրոք, ամեն ամիս չէ, որ հայ ժողովուրդը առիթ է ունենում մի մարդու պես ցնծալու Եվրոպայում հայ ժողովրդի նկատմամբ արդարության հաղթանակի համար: Իսկ մինչ մենք մեր երախտիքի խոսքն են հղում Ֆրանսիայի նախագահին, Սենատին ու պայծառ ապագա մաղթում ֆրանսիացի ժողովրդին, Թուրքիան՝ ամենաբարձր աստիճանին կանգնած պետական այրերից մինչև շարքային կիսագրագետ թուրք , հիստերիկ ցնցումների մեջ սպառնալիքներ է տեղում թե՛ ֆրանսիացիների, թե՛ հայերի հասցեին: Այն բանից հետո, երբ պարզ դարձավ,որ օրինագիծն արդեն ընդունվել է, Թուրքիայի վարչապետ Էրդողանը ի լուր ամբողջ աշխարհի հայտարարեց, որ այլևս ոտք չի դնի Ֆրանսիա՝ նույնիսկ որպես զբոսաշրջիկ: Սակայն ժամեր անց նա ծիծաղելի փորձ արեց ուղղել թուրքի իսկական դեմքով արած իր՝ քաղաքական դեմքին անհարիր արտահայտությունը՝ ասելով, թե նկատի ուներ այն դեպքում, եթե կրկին Սարկոզին զբաղեցնի այդ երկրի նախագահի պաշտոնը: Իչևէ, մինչ նա կկողմորոշվի ՝ այնուամենայնիվ մեկնել Ֆրանսիա, թե ոչ, կամուկացի մեջ է հայտնվել նաև Ֆրանսիայում Թուրքիայի դեսպանը: Մեր դարավոր հարևանը 1998թ-ից ի վեր արդեն 10-րդ անգամ հետ է կանչում իր դեսպանին, խռոված երեխայի պես Ֆրանսիայում իր ներկայացուցչության մակարդակը իջեցնելով ու գործերի հավատարմատարներին հանձնելով:
Комментариев нет:
Отправить комментарий