23 янв. 2012 г.

Picnik.com-ի վերջին անակնկալը


Ովքեր չգիտեն, տեղեկացնեմ,որ Picnik-ը նկարների օնլայն ձևավորման համար նախատեսված բավականին հարմար կայք է: Սակայն մի քանի օր առաջ պարզ դարձավ, որ Google-ը 2012 թվականի առաջին կիսամյակում կդադարեցնի 6 նախագծերի գործունեությունը, այդ թվում նաև Picnik.com-ինը: 2012 թվականի ապրիլի 19-ին կայքը կփակվի: Սակայն կա մեկ լավ կողմ՝ մինչև ապրիլի 19-ը կայքում այլևս վճարովի ծառայություններ չեն լինի, այսինքն կայքում այևս Ձեզ համար անհասանելի ոչինչ չկա: Կարող եք հանգիստ կիրառել բոլոր էֆեկտները: Իսկ այն մարդիկ ովքեր վերջին շրջանում միացրել էին վճարովի ծառայությունը օնլայն վճարում կատարելով, ետ կստանան իրենց միջոցները: Այնպես որ, եթե ցանկանում եք նկարները գեղեցիկ ձևավորել շտապեք անել դա մինչև ապրիլի 19-ը և օգտվեք ընձեռված հնարավորությունից: 



Комментариев нет:

Отправить комментарий

ShareThis