Այսօր մեր հայկական բլոգներում փորձեցի գտնել Facebook-ի հին չաթը վերադարձնելու ձևը: Տարբերակները շատ էին, սակայն դրանցից և ոչ ոք, ինչպես պարզվեց, չէր աշխատում: Այդ պատճառով, որոշեցի այսօր Ձեզ ներկայացնեմ հին չաթը վերադարձնելու նոր, թարմացված տարբերակը:
Ձևերը տարբեր բրաուզերների համար տարբեր են: Այսօր կխոսենք միայն Google Chrome-ի մասին: Նախ պետք է բեռնեք «Facebook Chat Sidebar Disabler» հավելումը:
Ինչպես բեռնել այն
1. Այցելում եք այստեղ
2. Սեղմում Install Now
3. Հաստատում
4. Հետո սեղմում Install և վերջ
Հիմա թարմացնում եք Ձեր Facebook-ի էջը և կտեսնեք արդյունքը
Եթե ցանկանում եք նորից անցնել նոր չաթին ուղղակի պետք է ջնջել հավելումը: Իսկ դրա համր պետք է հերթականությամբ անել նկարներում ցույց տրված գործողությունները՝
Ահա և վերջ ; )
Комментариев нет:
Отправить комментарий