Ծրագրերը, որոնց օգնությամբ կարելի է ձևափոխել նկարները, բազմազան են, սակայն գալիս է մի պահ, երբ Ձեր էջ բեռնելուց հետո ցանկություն է առաջանում փոփոխություններ անել նկարի վրա: Մինչ օրս դրա համար բացում էիք Photoshop կամ այլ ծրագիր և փոփոխություններ անելուց հետո նորից բեռնում նկարը: Այժմ այդ ամենը կարելի է շատ հեշտ անել Facebook-ի Ձեր էջում՝ օգտվելով Aviary ծրագրից:
Ծրագիրն ընձեռում է բազում հնարավորություններ, սակայն հիմա դրանք նկարագրել փորձելու փոխարեն կառաջարկեմ ինքներդ դիտեք և ծանոթանաք ծրագրին: Այն հատկապես օգտակար է այն մարդկանց համար, ովքեր ինչ-ինչ պատճառներով համակարգչում նման ծրագրեր չունեն կամ էլ ոչ այնքան լավ են տիրապետում այդ ծրագրերին:
Комментариев нет:
Отправить комментарий