Երկու օր առաջ Armblog-ում տեղ գտավ մի նյութ, որը ցույց էր տալիս ինչպես Ֆեյսբուքի չաթում տեղադրել մեծ չափի նկարներ: Ինքս շատ հավանեցի, բայց ցավոք օրինակներն ընդամենը 7-ն էին. ընտրության հնարավորությունը՝ փոքր: Այդ պատճառով որոշեցի գտնեմ նման նկարներ պատրաստելու հեշտ եղանակ: Այսօր փնտրտուքներս ավարտվեցին և ահա արդյունքը՝
1. Այցելեք այստեղ
2. Կբացվի հետևյալ պատուհանը՝
3. Հիմա մեզ անհրաժեշտ է ուղղակի լրացնել ներքի ձախ կողմում գտնվող դաշտերը՝
3.1. Սեղմեք Choose File և համակարգչից ընտրեք այն նկարը, որը կցանկանայիք տեղադրել չաթում
3.2. Ներքևի դաշտում գրեք տառերը
3.3. Եվ սեղմեք Upload Now
4. Հիմա կայքը կառաջարկի սեղմել Like որպեսզի Ձեզ տրամադրի կոդը: Սեղմեք և կոդը պատրաստ է`
Կարող եք տեղադրել չաթում և արդյունքում կտեսնեք Ձեր ցանկցած պատկերը՝
Հուսով եմ կարողացա ինչ-որ բանով օգնել Ձեզ: Բարի ժամանց ;))))))
shat ogneciq... mersiiiii
ОтветитьУдалитьXndrem Анонимный jan ;)
Удалить