6 мар. 2012 г.

Ինչպես Gmail-ում պլանավորել նամակի ուղարկումը ցանկացած ժամանակի


Եթե վաղը Ձեր ընկերոջ ծնունդն է, և ցանկանում եք առաջինը շնորհավորել նրան էլ-փոստով, ամենևին էլ պարտադիր չէ, որ մինչև կեսգիշեր սպասեք: Կամ մեկ այլ օրինակ՝ մոտենում է մարտի 8-ը, և Դուք ցանկնում եք Ձեր սիրելիին կամ մտերիմներից մեկին ուղղված շնորհավորանքների շարքը սկսել նրա էլ-փոստին ուղարկված հաղորդագրությունից, մինչև կեսգիշեր սպասելու փոխարեն կարող եք ուղղակի գրել նամակը և նշել, թե որ ժամին պետք է այն ուղարկվի:


Նախ անհրաժեշտ է բեռնել Right Inbox հավելումը Google Chrome կամ Mozila Firefox բրաուզերների համար: Բեռնելու համար օգտվեք ներքում նշված հղումներից, որոնք նաև ցույց կտան բեռնելու ձևը;))))


Հավելումը բեռնելուց հետո հաղորդագրություն ուղարկելու կոճակի կողքին կավելանա ևս մեկ կոճակ Send Later


Սեղմելով դրա վրա կբացվի մենյուն, որտեղից կարող եք ընտրել հաղորդգրության ուղարկման ժամանակը կամ կոնկրետ ժամը


Նախ այդ հաղորդագրությունը կհայտնվի Drafts թղթապանակում, իսկ ուղարկվելուց հետո՝ Sent-ում ;)))




Комментариев нет:

Отправить комментарий

ShareThis