4 мар. 2012 г.

Ինչպես Windows 7-ում ստեղծել բոլոր պատուհանների արտացոլման կոճակ


Windows 7-ում Aero Desktop-ի շնորհիվ հնարավոր է էկրանին 3D ձևաչափով պատկերել բոլոր ակտիվ պատուհանները: Տեսքից այն բավականին տպավորիչ է: Պատուհանները կարելի է ակտիվացնել կամ փոխել Windows+Tab կոճակների օգնությամբ: Սակայն ամեն անգամ այս կոմբինացիայով աշխատելը բավականին անհարմար է, ուստի կստեղծենք մեկ այլ՝ ավելի հարմար տարբերակ՝ էկրանին կստեղծենք բոլոր ակտիվ պատուհանների արտացոլման նշան: 

Քայլ 1

Էկրանին սեղմեք մկնիկի աջ կոճակը → New → Shortcut


Բացված պատուհանում գրեք հետևյալը՝

C:\Windows\System32\rundll32.exe DwmApi #105



և սեղմեք Next

Քայլ 2

Այս պատուհանում ուղղակի պետք է նշեք նշանի անունը, օրինակ` Switch Between Windows և սեղմեք Finish


Քայլ 3

Հիմա բացեք նշանի կարգավորումներ բաժինը (նշանի վրա սեղմեք մկնիկի աջ կոճակը → Prperties)


Հիմա սեղմեք Change icon


Քայլ 4

Բացված փոքր պատուհանում լինելու է մեկ նշան, իսկ Դուք վերևի տողում գրվածը փոխեք հետևյալով և սեղմեք OK

C:\Windows\System32\imageres.dll


Հիմա կհայտնվեն ավելի շատ նշաններ, ընտրեք որևէ մեկը (առավել համապատասխան է առաջինը) և սեղմեք OK


ևս մեկ անգամ սեղմեք OK))))


և համարյա պատրաստ է: Հիմա նշանը տեղափոխեք ներքևի շարք, որպեսզի այն միշտ տեսանելի լինի և օգտագործելն էլ ավելի հարմարավետ: Դա անելու համար մկնիկի ձախ կոճակը սեղմեք և սեղմած պահեք նշանի վրա ու այն տեղափոխելով ներքևի շարք բաց թողեք կոճակը: Այ հիմա վերջ ;)))



Комментариев нет:

Отправить комментарий

ShareThis