Ինչպես հայտնում է hetq.am կայքը, ապրիլի 23-ին`ժամը 17:30-ին, կազմակերպվում է ջահերով երթ, որը կմեկնարկի Ֆրանսիայի հրապարակից: Այս տարի ևս երթի մասնակիցները քաղաքի կենտրոնական փողոցներով, վառված ջահերը ձեռքերին, կբարձրանան Մեծ եղեռնի զոհերի հիշատակին նվիրված խաչքար-հուշարձան:
hetq.am
«Մասնակցենք ջահերով երթին» ֆեյսբուքյան էջը հրավիրում է բոլոր ԵՊՀ-ականներին ապրիլի 23-ին ժամը 18:00-ին հավաքվել կենտրոնական մասնաշենքի բակում:Այստեղից նրանք կուղևորվեն Ֆրանսիայի հրապարակ, որտեղից էլ, ինչպես նշեցի, կմեկնարկի ջահերով երթը:
Իմիջայլոց, ովքեր չեն ցանկանում ջահերով երթին առանց ջահի մասնակցել, խորհուրդ կտամ մի փոքր շուտ դուրս գալ տանից և վերջ:
Комментариев нет:
Отправить комментарий